ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում են անունը փոխել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դեռևս հստակ չէ՝ անկախ նրանից, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդուամենայնիվ, քաղաքական սեկտորի հիմնական խաղացողները նախապատրաստվում են դրանց։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում իշխող քաղաքական ուժի նախընտրական շտաբում, որն արդեն ձևավորված է, ճիշտ է՝ ոչ պաշտոնապես։ Ավելին, մեր տեղեկություններով, նշանակված են նաև մարզային պատասխանատուները: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը, եթե, իհարկե, ընտրություններ լինեն։ Մենք տեղեկություն ունենք, որ այս առիթով արդեն մի քանի քննարկումներ են եղել որոշ PR մասնագետների հետ: Ասում են, թիմում այս հարցում կարծես թե առկա է կոնսենսուս։

Բանն այն է, որ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում առկա ծայրահեղ բացասական դիրքորոշումը մեղմելու քայլեր գտնել, որոնցից մեկն էլ անունը փոխելն է, քանի որ «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» անուններն ինքնին հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում։ Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման մտադրությունների մասին, սակայն կոսմետիկ քայլերը չեն կարող վիճակ փոխել: «Հակակրանքն անվան հետ կապ չունի, այլ իրենց»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի պատասխանատուներին պարտադրել է նույն այս կոնտեքստում նախընտրական ծրագրում գոնե որոշ շեշտադրումներ անել ազգային արժեքների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular