ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց. Էդգար Էլբակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում «Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ իր ունեցած խիստ հավաստի տվյալներով՝ այս պատերազմում արցախաբնակ զոհերի եւ ՀՀ-ից զոհերի հարաբերակցությունն ավելի մեծ է՝ ի վնաս արցախաբնակների, քան առաջին պատերազմում էր։

«• Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարեւոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլեւ գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) եւ այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության մեջ թաղված է մի սահմռկեցուցիչ փաստ, որ բացատրում է, թե ինչու պատերազմը, թեկուզ եւ դարձյալ մեր կապիտուլյացիայի գնով, բայց չկանգնեցվեց ավելի շուտ։

• Իմ ունեցած խիստ հավաստի տվյալներով՝ այս պատերազմում արցախաբնակ զոհերի եւ ՀՀ-ից զոհերի հարաբերակցությունն ավելի մեծ է՝ ի վնաս արցախաբնակների, քան է՛ր առաջին պատերազմում։ Առաջին պատերազմում այդ հարաբերակցությունը 50% էր (3000-ական զոհ Արցախից եւ ՀՀ-ից)։ Այս երկու փաստերը հիմք ընդունելով, ինչպես նաեւ այս պատերազմում զոհերի մոտավոր թիվ համարելով 5000-ը՝ ստացվում է, որ հարաբերակցությունը մոտ 3000/2000 է։

Հաշվի առնենք նաեւ, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս 1500-ից ավել դիակ է հանվել մարտադաշտից, որոնք մինչ տվյալ պահը զոհված չէին համարվում։ Եթե այդ 1500-ը «բաշխենք» նույն «60/40%» սկզբունքով, ապա ՀՀ-ին բաժին կընկնի մոտ 900, ինչից կհետեւի, որ մինչեւ նոյեմբերի 9 ՀՀ տարածք առավելագույնը 1100 (ավելի քի՞չ) դիակ է բերվել՝ ըստ որում ոչ միանգամից եւ ոչ մեկտեղ, այլ «փռված» 44 օրերի եւ 11 մարզերի մեջ, ինչը կանխում էր զանգվածային բողոքի դրսեւորումները։ Հավատացե՛ք, որ պատերազմի ժամանակ այս տվյալներն օր առ օր դրվել են կապիտուլյանտի սեղանին, այդ պատճառով էլ նա 44 օր համարել է, որ «ամեն ինչ նորմալ ա, վիճակը կանտռոլի տակ ա», իսկ այդ ընթացքում զոհվող արցախաբնակների ճակատագիրը նրան չի հետաքրքրել։ Արցախաբնակները զոհվում էին ու զոհվում…

• Սա պարզ թվախաղ կամ հորինվածք չէ, ընկերնե՛ր, սա ընդամենը քանակական մեթոդով վերլուծություն-հավելում է այն մեծ կոնտեքստին, որում կապիտուլյանտը տասնամյակներով է ապացուցել իր անթաքույց ատելությունն Արցախի, արցախաբնակների (իր բառով՝ «ղարաբաղցի տականքների») ու մեր ազգային հիմնախնդրի հանդեպ։

• Ընտրություններին այս մարդակերին տրված ամեն ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է Արցախի ու արցախաբնակների մեծ աղետին եւ համաձայն է կապիտուլյանտի հետ միասին կրելու սերունդների անեծքը»։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular