ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` գիլյոտինա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիլյոտինան իր իմաստով մի մեխանիզմ է, որի միջոցով իրականացվում է գլխատման միջոցով մահվան դատավճիռ: Այս սարքի հիմնական դետալը 40-100 կիլոգրամանոց թեք շեղբն է, որը ազատ տեղաշարժվում է ուղղահայաց ուղղորդիչների մեջ: Շեղբը թոկով բարձրացվում է մինչև 2-3 մետր, որտեղ պահվում է փականով: Դատապարտյալին հորիզոնական պառկեցնում են և բաց թողնում շեղբը , որը և կտրում է գլուխը:

Գիլյոտինան հայտնագործել է Անտուան Լուին: Սակայն հետո գործիքը կոչվել է այն որպես մահապատժի միջոց առաջարկողի՝ բժիշկ Գիլյոտինի անունով և այդպես էլ տարածվել է: Անտուան Լուին ևս եղել է բժիշկ՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ: Ինչպես նա այնպես էլ բժիշկ Գիլյոտինը այս գործիքը առաջարկել են մարդասիրական մղումներից ելնելով, որպես մահապատժի ենթարկվողի, ամենաանցավ մահվան հասցնելու ձև: Անգամ սկզբից այս գործիքը քնքշորեն Լուիզետտա են կոչել՝ Անտուան Լուիի անունից: Բայց հետագայում ամրացվել է Գիլյոտինի անունը, որը ի դեպ չնայած ինքը չի ստեղծել գործիքը, բայց ժամանակին կատարելագործել է այն: Գիլյոտինը այդ գործիքը առաջարկել է օգտագործել, որպես մահապատժի իրականացման գործիք Ֆրանսիայի Ազգային Ժողովին 1792 թվականի ապրիլին, և դա հաստատվել է: Բժիշկ Ժոզեֆ Գիլյոտինի և բժիշկ Անտուան Լուիի գյուտարարական մտքի այս արգասիքը փորձարկվել է առաջին անգամ Փարիզի Գրևյան հրապարակում: Գողության ու ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահվան դատապարտված Ժան Նիկոլա Պելետիեն դարձել է առաջին հանցագործը, որի մահապատիժը գիլիոտինով է ի կատար ածվեց: Ականատեսների վկայությամբ՝ «այդ ամենը տեղի է ունեցել մեծագույն կարգապահության ու լիակատար հանդարտության մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակում մարդկանց մեծ բազմություն է եղել ու բոլորը գրգռված: Փորձն ավելի քան լավ է ստացվել. ամբոխը չի հասցրել նույնից «ախ» անել, երբ սուր սայրով հատված Պելետիեի գլուխը զամբյուղի մեջ է գլորվել: Շատ շուտով հեղափոխական ալիքը գիլյոտինը վերածել է արդյունաբերական մասշտաբի սպանության գործիքի: Հեղափոխական ամենաթունդ տեռորի ժամանակաշրջանում եղել են օրեր, երբ միանգամից 60 և ավելի մարդու են մահապատժի ենթարկել, և ամեն մի դատապարտվածի գլխատման համար ծախսվել է ամենաշատը երկու րոպե: Այնպես որ, եթե այդքան մարդու գլխատումը հանձնարարվեր կացնով աշխատող դահճին, ապա նա ուժասպառ կլիներ: Ի դեպ, գիլյոտինով գլխատելիս պատահել է, որ դանակի շեղբը միանգամից չի կարողացել կտրել դատապարտյալի պարանոցը, և այդժամ «գործը դանակով են ավարտին հասցրել»: Մահապատժից հետո, մանավանդ, եթե մահվան դատապարտվածը նշանավոր մեկն է, դահիճը բռնել է հատված գլխի մազերից ի ցույց ժողովրդին: Դա արվել է նրա համար, որպեսզի բոլորը համոզվեն, որ մահապատիժը հաստատ ի կատար է ածվել: Եթե մահապարտը ճաղատ է եղել, ապա դահիճը նրա գլուխը ցուցադրել է՝ ականջներից բռնած: Գիլյոտինը մարդասիրական գյուտարարություն է համարվել. այն նախ խորհրդանշել է հավասարությունը մահապատժի ի կատար ածման համակարգում, քանի որ առաջներում գլխատվելը միայն ազնվազարմ հանցագործների «մենաշնորհն է եղել», իսկ հասարակ խավի հանցագործներին կա՛մ կախաղան են բարձրացրել, կա՛մ ջրահեղձ են արել, կա՛մ այլ եղանակներով են սպանել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության 718 օրերի ընթացքում միայն Փարիզում 2742 մարդ է գլխատվել: Գլխատվածներից 344-ը կանայք են եղել, 41-ը՝ երեխաներ, 102՝ յոթանասունն անց ծերեր, 11-ը ութսունն անց մարդիկ, և մեկը՝ 93 տարեկան զառամյալ անձ: Իսկ ընդանուր հաշվով 1793 – 1794 թվականներին ամբողջ Ֆրանսիայում գիլյոտիններով 18 հազար մարդ է գլխատվել:  Հաշվարկված է, որ մեկ դահիճը գիլյոտինայով կարող է 13 րոպեի ընթացքում 12 դատապարտյալի մահապատիժ ի կատար ածել, կամ 300 մարդ երեք օրում: Այն չէ, որ գիլյոտինան հին անցյալում է եղել, գիլյոտինով վերջին մահապատիժը Ֆրանսիայում իրականացվել է 1977 թվականին:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular