ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Դերենիկ Մարտիրոսյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:

Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է 1943 թվականին՝ Էջմիածին քաղաքում: 1958-68թթ որպես դերասան, Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում` «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի): 1964-68թթ որպես գրաշար, աշխատել է ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում:

1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1958-68թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1968թ-ից աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար-դերասան, ռեժիսոր: Խաղացել է ավելի քան 160 դրամատիկ և տիկնիկային դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» (Քեռի քուչի), «Տերն ու ծառան» (Մինաս), «Ոսկու կարասը» (Համբո), «Անհաղթ աքլորը» (Աքլոր), Կ.Գոցցիի «Երեք նարինջ» (Տրուֆալդինո և Տարտալիա), Հ.Անդերսենի «Ոսկուց և Մարգարտից ավելի թանկ» (Հենրիխ, Զեֆիս), Օ.Հենրիի «Ջոնի և ավազակները» (Սեմ), Խ.Ռամմոյի «Օպերացիա. համեղ պատառիկ» (Գայլ, անտառապահ), Պ.Մարտիրոսյանի «Գիտության բանալին» (Ջադու պառավ), Ա.Խուշկինի «Ոսկե ձկնիկ» (Ծերուկ, Սկոմորոխ), Ն.Գերների «Ալադինի կախարդական լամպը» (Ալադին), Լ.Դվորսկիի «Ցատկոտող արքայադուստրը» (Արքայազն), Ն.Ապրիլովի «Երրորդը» (Մարկո), Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» (Դուքս), Ե.Մանարյանի «Երեք խոզուկ» (Գայլ) և այլն: 1971-94թթ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել:

Հեղինակել է բազմաթիվ գրքեր` հիմնականում թատրոնի և նրա գործիչների մասին: Եղել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի քարտուղարը,  միջազգային փառատոների մրցանակակիր: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, Երևան քաղաքի ոսկե զինանշանի և այլ մրցանակների: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular