ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան կրկին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

echo.msk.ru-ն գրում է, որ այս տարում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները գրեթե ամեն ամիս մանևրեր են կազմակերպում: Այս անգամ կապի զորքերը կներգրավվեն հատուկ տակտիկական վարժանքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն հայտարարության՝ նրանք կփորձարկեն ստորաբաժանումների փոխգործակցությունը, դաշտային հրամանատարական կետերի տեղակայումը և այլ միջոցառումներ: Զորավարժությունները տեղի կունենան Կովկասյան հանրապետության տարածքում գտնվող համատեղ պատասխանատվության գոտիների ուսումնական կայաններում «պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններով»: Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունները վերջերս կանոնավոր բնույթ են ստացել: Փետրվարին զորավարժություններին մասնակցել են տանկային, հրետանային ու ավիացիոն ստորաբաժանումները, իսկ մարտին  հատուկ նշանակության ջոկատները: Ընթացիկ զորավարժությունները տեղի են ունենում Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ֆոնին: Երեւանը, որը Ղարաբաղում կրած պարտությունից հետո ձեռնամուխ է եղել զինված ուժերի լայնածավալ բարեփոխումներին մտադիր է սերտ համագործակցել Կրեմլի հետ այդ հարցում: Բուն Հայաստանում ևս մարտին անց են կացվել լայնամասշտաբ զորավարժություններ ադրբեջանական զինուժի զորավարժություններին զուգահեռ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular