ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները օրենքից դու՞րս են. ի՞նչ է սպասվում հայկական համարներով ավտոմեքենատերերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tuapsevesti.ru-ն գրում է, որ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջին ահազանգը հնչել է դեռ անցյալ տարվա կեսերին, երբ Ռուսաստանի որոշ մարզերի տարածքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են ակտիվորեն բերման ենթարկել նման մեքենաները: Իսկ 2020 թվականի վերջին պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի հանգիստ կյանքն ավարտված է: Նրանցից սկսեցին պահանջել ավտոմեքենան գրանցել Ռուսաստանի Դաշնության տարածքում, հակառակ դեպքում տուգանքներ են կիրառվելու ընդհուպ մինչև ավտոմեքենայի առգրավումը:

Ներկայումս Ռուսաստանում կա շուրջ 300 հազար ավտոմեքենա, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության պետական ​​նշաններ: Եվ պարզվել է, որ դրանք բոլորը օրենքից դուրս են, չնայած նախկինում նման իրավիճակի նախադրյալներ չեն եղել:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում, և որտեղի՞ց այդքան հայկական պետհամարներով մեքենաներ Ռուսաստանում: Դա պարզ է. 2014 թվականին Հայաստանը անդամագրվել է ԵԱՏՄ-ին, բայց փաստացի անդամակցությունը տեղի է ունեցել միայն 2020 թվականին: Այդ ամբողջ ընթացքում հանրապետության տարածքում գործել է արտասահմանյան ավտոմեքենաների մաքսազերծման հատուկ կանոններ: Դա կատարվել է կամ ըստ հայկական սակագների (մեքենայի արժեքի մոտ 10%-ը վճարելով) կամ ԵԱՏՄ սակագների համաձայն (այստեղ արդեն անհրաժեշտ էր վճարել մոտ 50%): Բացի այդ, Հայաստանն ունի տրանսպորտային ամենացածր հարկերից մեկը, հատկապես հին մեքենաների համար: Նաև նման մեքենաները «անտեսանելի» են տեսախցիկների համար. արագության և այլ խախտումների համար տուգանքները պարզապես տերերին չեն հասնում: Գրանցման հետ կապված խնդիրներ նույնպես չեն եղել: Անհրաժեշտ էր կա՛մ գնալ Հայաստան, մեքենան գրանցել և արդեն վերադառնալ դրանով, կա՛մ Հայաստանի քաղաքացուն լիազորագիր տալ մեքենա ներկրելու համար:

Հիմա ներկայումս ի՞նչ պետք է անեն հայկական պետհամարներով տրանսպորտային միջոցների տերերը: Կա՞ այս իրավիճակից ելք, որը թույլ կտա լուծել խնդիրը նվազագույն կորուստներով: Դաշնային մաքսային ծառայությունը համառ է. հայկական պետհամարներով մեքենաները համարվում են օտարերկրյա ապրանքներ, և սեփականատերը պարտավոր են վճարել մաքսատուրքերի և հարկերի տարբերությունը:

Նրանց համար, որոնք որևէ պատճառով չեն կարող դա անել, կարող են անել հետևյալներից մեկը.

- Մեքենան վաճառել: Դա անելու համար, սակայն, հարկավոր է մեկնել Հայաստան, բայց ոչ ոք չի տալիս երաշխիք, որ ձեզ թույլ կտան անցնել մաքսակետը, իսկ եթե դա տեղի ունենա, Հայաստանում ավտոմեքենան կվաճառվի: Այսօր շուկայում առաջարկը շատ ավելի է, քան պահանջարկը:

- Սպասել մինչև 2023 թվականը, երբ Հայաստանից ներմուծված ապրանքները կդադարեն համարվել օտարերկրյա, և այդ դեպքում մեքենան կարող է մաքսազերծվել ԵԱՏՄ կանոնների համաձայն: Ճիշտ է, հայտնի չէ, թե այդ երկու տարվա ընթացքում ի՞նչ կարող է փոխվել Ռուսաստանի օրենսդրությունում.

- Ապացուցել, որ դուք Հայաստանի քաղաքացի եք և մշտապես բնակվում եք այնտեղ: Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստան մեքենան կարող է ներմուծվել միայն մինչև մեկ տարի ժամկետով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular