ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա չի կարող լինել ապագայի ընտրություն, սա ատելության մրցակցություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն։ Նախկիններին ատողներով Նիկոլը մրցելու է Քոչարյանի հետ, ում ընտրազանգվածը լինելու է Նիկոլին ատողները։

Որեւէ դրական, կառուցողական գաղափար այս ընտրություններում չի կարող աշխատել, քանի որ հիմա ամենաուժեղ էմոցիան ատելությունն է, որը սպանում է որեւէ դատողություն, ռեալ գնահատական ու նախընտրական ծրագիր։

Նիկոլին ատողներից եւ նախկիններին ատողներից բացի կան նաեւ շատերը, ովքեր ատում են երկուսին էլ, բայց նրանք չեն գնա ընտրության։ Սրանց վրա են հույս դնում «երրորդ ուժերը»՝ մարդ-կուսակցությունները, ովքեր փորձելու են կրկնակի ատող այս զանգվածի միջոցով ձայները փոշիացնել, իսկ հետո իրենք իրենց ծախել Նիկոլի կամ նախկինների վրա։

Սա չի կարող լինել ապագայի ընտրություն, սա ատելության մրցակցություն է։ Ընտրության համար նախ անհրաժեշտ է հասարակությունից հանել ատելության գեներատորին՝ Նիկոլին, իր «Perfect TV»-ների, ուսապարկերի եւ ֆեյքերի հետ միասին, մարդկանց ժամանակ տալ ատելության հիպնոսի տակից դուրս գալու, եւ նոր միայն գնալ ընտրությունների։

Ատելության ընտրությունը փակուղի է, իսկ եթե ճար չկա եւ ընտրությունների նպատակը հասարակության նիկոլաթափումն է լինելու, ապա պետք է խոսել այդ մասին, պետք է ասել, որ սա նախնական միջոցառում է, որից հետո մարդկանց կտրվի ընտրության հնարավորություն»,- գրել է Ենոքյանը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular