ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ ապրիլի 12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է: Հաջողակ կլինեք, երբեմն բավարար կլինի ցանկություն պահեք և արդեն դրա իրագործումից մեկ քայլ հեռավորության վրա կլինեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնականին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ ապագայում, ստացված տեղեկատվությունից էլ ճիշտ եզրահանգումներ կանեք:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները կամ գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանց համար անհանգստանալու կարիք չկա: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից և ինչպես նրանից օգուտ քաղել: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն, որոնց վրա շուտով կկարողանան ամեն հարցում հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: Հավանական են լավ նորություններ: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, որին վերջերս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ոչինչ չեք խառնի և չեք մոռանա, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին: Շրջապատողները նույնպես խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը շուտով ոգևորությամբ կանցնեք: Ժամանակ կմնա նաև սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող, վառ ու ոգեշնչող օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք և անհապաղ կանցնեք դրանք կյանքի կոչելուն: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Դուք անկեղծ ու բարեհամբույր կլինեք, ինչը շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնի:

Չեն բացառվում սիրային անակնկալները: Շատ Խեցգետինների կոգեշնչեն սիրելիի հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լավ նորություններ: Դրանք հաճախ կվերաբերեն այն գործին, որի ելքի համար վերջերս անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հետևեք ձեր հուզական վիճակին: Այդ հատվածում դատարկ բաների պատճառով կվշտանաք, կհուզվեք, կբարկանաք շրջապատողների վրա: Ժամանակի ընթացքում տրամադրությունը կլավանա, հավասարակշռությունը պահպանելն էլ կհեշտանա: Կարևոր կլինի պահի ազդեցության ըակ կարևոր որոշումներ չընդունելը: Ձեզ ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսին շատ գործերից, որոնք նախկինում ձեզ մոտ ոգևորություն չէին առաջացնում, գլուխ հանելը կհեշտանա: Հաճույքով կօգնեն մտերիմները: Նրանց շնորհիվ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ աշխատանքի մասին խոսելը, չի բացառվում՝ պիտանի տեղեկատվություն ու խորհուրդներ ստանաք: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, վերադառնալ հին գործընկերների հետ համագործակցությանը:

Երեկոն անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում և հարմար է սիրային ժամադրությունների համար: Հնարավոր են անսովոր իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն, ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր, ինչպես նաև անսպասելի լուրեր, որոնք ձեզ մտորումների առիթ կտան: Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ այդ ամենն այնքան էլ կարևոր չէ: Նորանոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Օրվա երկրորդ կեսը ձեզ համար կարևոր գործերի հետ կապված հրաշալի լուրեր կբերի: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել, թե ինչ և երբ եք կյանքի կոչելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը գործնական տեսանկյունից հաջող կլինի: Դուք կկարողանաք լուծել կարևոր հարցերը, գլուխ հանել այն աշխատանքից, որը նախկինում չափազանց բարդ է թվացել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի լավ նորությունները: Ձեզ հետ ուղիղ կապ չունեցող իրադարձությունները կարող են ոգեշնչվածության աղբյուր դառնալ, հետաքրքիր գաղափարներ տալ:

Օրվա երկրորդ կեսը խառնաշփոթի մեջ կանցնի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, ամեն անգամ չի հաջողվի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Մյուս ոլորտներում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի, բայց այդտեղ էլ ամեն ինչ լավ կդասավորվի, տագնապի առիթներ չեն լինի: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե առանց դրա կարելի է: Հիմա զգուշություն ցուցաբերելով՝ կկարողանաք խուսափել ապագայի խնդիրներից:

Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի, շփումները դրական հույզեր կպարգևեն: Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Որոշ Աղեղնավորներ կիմանան, որ բարենպաստ լուծում է ստացել նախկինում իրենց հանգիստ չտվող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք չհոգնել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Այսօր արժե հոգ տանել սեփական անձի մասին: Ժամանակ հատկացրեք սիրելի գործերին, շփվեք այն մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ և գիտեն՝ ինչով ուրախացնել: Հին ընկերական հարաբերությունները վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու շանսը կունենաք, որոնց հետ վիճել էիք:

Օրը խոստանում է սիրահարներին ուրախացնել հաճելի անակնկալներով: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մի վախեցեք ընդառաջ քայլ անել նրան, ով վաղուց է ձեզ դուր գալիս: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ արդյունավետ օր է: Դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել եք, քանի որ ժամանակը զուր չեք վատնի: Շատ Ջրհոսներ նպատակին տանող կարճ ու հասարակ ուղի կգտնեն, որը նախկինում անհասանելի էր թվում: Երբեմն առաջին քայլն անելու համար քաջություն ու վճռականություն է պետք: Բարեբախտաբար, այդ երկուսը ձեզ մոտ բավարար կլինեն:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել, կզուգադրեք փաստերը և ճիշտ եզրահանգումներ կանեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Ջրհոսներ երկար սպասված սիրո խոստովանություն կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բազում նոր գաղափարներ կունենաք, բայց ամեն անգամ չի հաջողվի հասկանալ՝ արդյոք դրանք այդքան լավն են, թե միայն թվում են այդպիսին: Մտահղացումներով կիսվել դեռ վաղ է, ուրիշների խորհուրդները կարող են շեղել ձեզ: Հիմա ամեն ինչ կշռադատելու համար մի փոքր ժամանակ է պետք, այնպես որ՝ շտապել չարժե:

Օրվա երկրորդ կեսը հարմար է առօրյա գործերով զբաղվելու, խճճված առաջադրանքները լուծելու համար: Դրանք շատ ժամանակ և ուժեր չեն խլի, մեծ ուշադրություն էլ չեն պահանջի: Պարզապես գործեք այնպես, ինչպես սովոր եք, և ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular