ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 24-ին պետք է անցյալում թողնենք հրամցվող օրակարգը, թրքասերներին խորհուրդ եմ տալիս չերևալ Ծիծեռնակաբերդում․ Արամ Գ․ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 24 -ը պետք է այն ջրբաժանը դառնա, որով պետք է անցյալում թողնենք օրակարգը, որը հիմա հրամցվում է և նորից հաստատենք, որ ազգը միասնական  և  կարող է  լուծել իր առջև դրված  համազգային խնդիրները, մենք  այս կոչով  դիմում ենք թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական ուժերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայահավաքի» կազմկոմիտեի ներկայացուցիչ, «Դեմոկարտական» կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։ 

Նա նշեց՝ ունեն մտահոգություններ, որ արտահերթ ընտրությունների  միջոցով այս իշխանությունները կարող են փորձել լեգիտամացնել նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարեկամության  վտանգավոր թեզերը։

«Ապրիլի 24 -ը հայության հնարավոր ներուժը միավորելու, նոր  գաղափարաներով առաջ  շարժվելու օր պետք է  դառանա, որքանով  դա կհաջողվի, կտեսնենք առաջիկայում։ Եթե այս իշխանությունները  հեռացվեն, մնացած  հարցերը  կլուծվեն։ Այս իշխանության օրոք որևէ  համազգային հարցի հայանպաստ լուծումը  հնարավոր չէ։ Բոլոր նրանք, ովքեր թրքասեր չեն, ովքեր իսկապես իրենց հայ ինքնությունը հաստատում են, այդ օրը պետք է լինեն Ծիծեռնակաբերդում։ Ես ասել եմ՝թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չերևալ այնտեղ»,-ասաց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ մթնոլորտը երկրում հակասում է արդար ընտրություններ անցկացնելուն։

«Անհրաժեշտ է այս իշխանությանն ուղարկել թոշակի, որից հետո պետք է լինի անցումային ժամանակահատված։ Ես գտնում եմ, որ նախագահի ինստիտուտը պիտի աշխատի այս  պահին, խոսքը անձի մասին չէ, այլ ինստիտուտի։ Պետք է  ձևավորվի կառավարություն, որտեղ կլինեն միայն տեխնոկրատներ, որից հետո 6-8 ամիս հետո միայն կարելի է անցկացնել ընտրություններ»,-ասաց նա։

Անդրադառնալով Մեղրի հնարավոր հանձման թեմաներին, ապա Արամ Սարգսյանն ասաց, որ որքան էլ ցանկանան, այս իշխանություններն այլևս չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, այժմ մեր  սահմանների  պաշտպանությունը հանձնված է ՌԴ-ին։

«Այդ տղան կատարյալ խառնակիչ է, ամեն անգամ մի նոր բան է հորինում, կամ նրանք, ովքեր իրենց խմբին ղեկավարում են, համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի զբաղվենք դատարակ քննարկումներով, որպեսզի շարունակի իր սև գործը կատարելը։ Դրա համար  ևս մենք անգամ կոչ եմ անում  հայությանը ապրիլի 24-ին միանալ մեր նշած ակցիային»,-եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular