ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս զույգն ամուսնացավ, իսկ օրեր անց նրանց ձերբակալեցին. աղմկահարույց պատմություն, որը ցնցեց ողջ աշխարհը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Մոտ 50 տարի առաջ Ամերիկային հուզեց աղմկահարույց մի գործ: Սպիտակամորթը համարձակվել էր ամուսնանալ աֆրոամերիկուհու հետ:

Միլրեդ Ջետերը և Ռիչարդ Լավինգը տարբեր ռասսաների ներկայացուցիչներ էին, բայց դա չխանգարեց նրանց սիրել միմյանց: Նրանք ցանկանում էին ամուսնանալ, բայց դա անօրինական էր նրանց նահանգում:

1958 թվականին նրանք մեկնեցին Վաշինգտոն, Կոլումբիա շրջան, որպեսզի դառնան օրինական ամուսիններ:

Բայց երբ նրանք վերադարձան Վերջինիա, զույգին, բառի բուն իմաստով, գիշերը հանեցին անկողնուց, ձերբակալեցին և մեկ տարի ազատազրկման դատապարտեցին:

Դատարանը որոշեց ազատել նրանց, մի պայմանով, որ Միլդրեդը և Ռիչարդը լքեն նահանգը:

Այս դեպքը շատ կարևոր դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ:

Զույգը հայց ներկայացրեց՝ պահանջելով իրենց վրայից հանել մեղադրանքը:

Բայց ամենից շատ, զույգն ուզում էր վերջ դնել նման խտրականություններին:

Լանվինգները չէին ցանկանում ուշադրություն գրավել: Նրանք ուղղակի արդարություն էին ուզում և ցանկանում էին ապրել հանգիստ և երջանիկ իրենց ընտանիքում:

Այս արտասովոր դեպքը փոխեց գործերի ընթացքը Վիրջինիայում: Ամուսնանալով՝ զույգին հաջողվեց շրջանցել Վիրջինյա նահանգի ռասսայական տարբերությունների մասին 1924 թվականի ակտը, որը նույնպես արգելում էր ամուսնությունը մարդկանց միջև, ովքեր դասակարգվում էին ինչպես «սպիտակներ» և «սևամորթներ» այդ ակտում:

ԱՄՆ –ի Գերագույն դատարանը այդ ժամանակ փորձում էր մի կողմ քաշված մնալ: Բայց դա նրան չհաջողվեց, քանի որ գործի մեջ մտավ նաև Սահմանադրությունը:

1967 թվականին «Լավինգն ընդդեմ Վիրջինյա նահանգի» գործը հաջողությամբ ավարտվեց: Հունիսի 12-ին Գերագույն դատարանի դատավորը հրապարակեց վճիռը. «Ռիչարդ և Միլդրեդ Լավինգները իրավունք ունեն առավոտյան արթնանալ միասին և երեկոյան քնել միասին, համոզված լինելով, որ շերիֆը չի թակի նրանց ննջասենյակի դուռը կամ չի ներխուժի նրանց կյանք, գրպանից հանելով լապտերը՝ պահելով նրանց դեմքին»:

Լավինգների իննամյա պայքարը հանուն իրենց սիրո, իհարկե փաստաբանների օգնությամբ, ավարտվեց հղթանակով: Արդյունքում հաղթեցին շատերը, այլ ոչ միայն Լավինգ ամուսինները: Տարբեր ռասսաների պատկանող զույգերը կարող էին հանգիստ ապրել ԱՄՆ –ի բոլոր նահանգներում: ԱՄՆ –ի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում էին մաշկի տարբեր գույներ ունեցողների և տարբեր ռասսաների մարդկանց կենակցությունը կամ ամուսնությունը:

Միլդրեդ Լավինգը 2007 թվականին, արդեն այրիացած, նշեց իր ամուսնության 40 տարին:

    

Իմ կարծիքով շատ լուսավոր պատմություն է սա, երջանիկ ավարտով:

Նրանք ոչ միայն պայքարեցին իրենց երջանկության համար, այլ նաև ուրիշ մարդկանց համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular