ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի ասածը հակասում է պատմական իրականությանը, նաև քաղաքականապես վնասում ՀՀ շահերին. Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ 
«Մի քանի օր ուշացումով, քիչ առաջ լսեցի Ռ. Քոչարյանի տված հարցազրույցը Վ. Պոզների վարած հեռուստահաղորդմանը։ Մանրամասն մեկնաբանելու ցանկություն չունեմ, ոչ էլ, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կա։ Համոզված եմ, այս դեպքում յուրաքանչյուր ունկնդիր ընկալել է Ռ. Քոչարյանի ելույթն իր նախնական դիրքորոշումների համաձայն։ Ես բացառություն չեմ և իմ վաղուց ի վեր արտահայտած նախնական դիրքորոշումների տեսանկյունից կնշեմ երեք կարևոր կետ.
1. ՀՀ երկրորդ նախագահի ելույթում ես չլսեցի Հայաստանի (ՀՀ+Արցախ) անվտանգության ապահովման և ապագա զարգացման մասին ՀԱՅԿԱԿԱՆ օրակարգ։ Փոխարենը, նշմարեցի Հայաստանի ապագա գոյության համար ինչ-որ այլ, ոչ-հայկական կենտրոնում ուրվագծված օրակարգ։ Իսկ այսօրվա ռազմաքաղաքական կրախին մենք հասել ենք հատկապես այն պատճառով, որ վերջին 30 տարիներին ՀՀ ղեկավարությունը բոլոր հիմնարար հարցերում առաջնորդվել է օտար օրակարգերով։ Նույն ընթացքը մեզ կբերի հաջորդ կրախին։
2. Ռ. Քոչարյանի խոսքում բացակայում էր Ադրբեջանի հասցեին որևէ քննադատությունը։ Ի վերջո՝ ո՞վ և ու՞մ դեմ է ցեղասպանական պատերազմներ սանձազերծել 1991-1992 թ., 2016 թ. ապրիլին, 2020 թ. աշնանը։ Ո՞վ էր այս պատերազմներում արդար, իսկ ո՞վ՝ անարդար կողմը։ Ո՛չ մի գնահատական։ Իսկ այդ գնահատականներն օտար լսարանի առջև հնչեցնելու չկամությունը լավ նշան չէ։ Այո, Նիկոլ Փաշինյանն է առաջին մեղավորը մեր պարտության համար և ՀՀ փաշինյանական փչացած խունտային կարելի է մեղադրել հազար ու մի ծանրագույն հանցանքների մեջ։ Բայց պատերազմն, այնուամենայնիվ, սանձազերծել է Բաքվի ֆաշիստական ռեժիմը։ Կոնկրետ այդ հարցում ուղիղ տեքստով բազմամիլիոնանոց օտար լսարանի առջև Իլհամ Ալիևի փոխարեն մեղադրել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ ներկայիս ապազգային կառավարությանը, ինչպես անում է Ռ. Քոչարյանը, ոչ միայն հակասում է պատմական իրականությանը, այլև քաղաքականապես վնասում Հայաստանի Հանրապետության շահերին։
3. Ինչպես և ընդունված է հայկական քաղաքական «վերնախավերում», Ռ. Քոչարյանը ևս չզլացավ հայ ժողովրդին մեղադրել պետական մտածողության պակասի մեջ։ Բայց նա դրա իրավունքը չունի։ 10 տարուց ավել երկրի ղեկին եղած գործիչը պետք է, նախևառաջ, ինքն իրեն մեղադրի ՀՀ և Արցախին պատուհասած բոլոր դժբախտությունների համար։ Ո՛չ թե հայ ժողովրդին։ Ռ. Քոչարյանը չի տեսնում մեր ընթացիկ աղետի մեջ ի՛ր պատասխանատվության մեծ բաժինը, ի՛ր կատարած բազմազան սխալները ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, պետականաշինության և բանակաշինության ոլորտներում։ Սա էլ այն բանի նշան է, որ, գալով իշխանության, նա շարունակելու է ընթանալ տրորված փակուղային ուղիներով, որոնք ի վերջո բերել-հասցնելու են մեզ կոտրած տաշտակի առջև...
Տխուր է...»
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular