ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց  է հնչել Կոտայքի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: 
Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ   խումբը հրազենային  վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:   Հիվանդանոց  են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ  Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ  Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի  բժիշկների կողմից տեղում առաջին  անհրաժեշտ  բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը  Աբովյան քաղաքի բնակիչ,  19-ամյա Արմեն Պողոսյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «բենզինների կալցավոյից» դեպի «Ֆեմիլի Ֆուդ» հացատան հարևանությամբ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների, ովքեր մեկ այլ կանչով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ նկատել են քաղաքացուն գետնին ընկած, մոտեցել ու շտապ առաջին օգնությունն են ցուցաբերել և  տեղափոխել հիվանդանոց:  Տեղում  քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ ՀՀ քր օրի  112 հոդվածի  1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին, հանցագործության  գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու  ուղղությամբ:
 Գ Շամշյանի  տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզել  են, թե հանցագործություն կատարողը կամ կատարողները ինչ մակնիշի ավտոմեքենայով են դեպքի վայրից դիմել փախուստի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular