ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միավորվելն է մեր փրկությունը՝ առանց որեւէ մեկի ամբիցիայի գերարժևորման. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը։

Մեր պետականությունից փշրանքներն են մնացել, թշնամին ինչ ուզում՝ անում է, իսկ երկրիս քաղաքական դաշտում կռիվ է ընկել, թե ով ում թիմից է կամ ով ում առաջնորդն է։

Ես Հանրապետական եմ՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սպարապետի, Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի գաղափարական զինակիցը։

Հպարտ եմ իմ կուսակցական պատկանելությամբ, բայց կուսակցամոլ չեմ։

«Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը։ Հիմա ոչ թե բաժան-բաժան լինելու, այլ միավորվելու հրամայականի ժամանակն է։

Հերիք է «փրկիչներ» հռչակենք։ Երկրիս վրա «փրկիչներ» չկան,քաղաքականության մեջ՝ առավել եւս։

Մի կողմում թշնամին է, մյուսում՝ Հայաստանը։

Իրար վրա «բոչկա գլորելով» Հայաստանն ավելի ուժեղ չենք դարձնում։

Հարկ է դուրս գալ «բացառիկության» եւ «միակի» մտածողությունից։

Չեմ ժխտում, ես ինքս զերծ չեմ եղել նման «արատներից»։
Բայց հիմա ուրիշ ժամանակներ են։ Այժմ հետ ենք գնացել 1044թ., երբ հայոց ավագանու մեծ մասը հովանավորներ էր փնտրում օտար երկրներում,թագավորը երկիրը հանձնում էր օտարներին, իսկ ազգային պետականության ջատագովների միավորման կոչը մնաց«ձայն բարբառոյ յանապատի»։

Արդյունքում՝ 1045-ին Անիի Բագրատունյաց թագավորությունն անկում ապրեց։

Ժամանակն է պատմությունից դասեր քաղենք։

Այլընտրանքը՝ պետականության կորուստն է։

Միավորվելն է մեր փրկությունը՝ առանց որեւէ մեկի ամբիցիայի գերարժեւորման։

Միավորում ոչ թե անձերի,այլ գաղափարի ու Հայաստանի շուրջ։

Եթե չստացվի, ուրեմն արժանի չենք անկախ հայրենիքի։

Հ.Գ. Ժամանակն է կողմնորոշվենք՝ իրար դեմ մանդատի կռիվ ենք անում, թե՞ հանուն մեր հայրենիքի ապագայի «թեւերներս քշտած» փորձում ենք բուժել մեր վիրավոր Հայաստանի վերքերը։

Հայաստանի շահը վեր է ամեն ինչից»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular