ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զինվորականը`Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զորքերի հրամանատարի կարգավիճակի։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված օրերս տեղի ունեցած միջադեպին:

«Այդ միջադեպը ընկալվեց որպես քաղաքական ապտակ գործող վարչապետին։ Իր եւ փոխվարչապետի մամուլի խոսնակները նշել են, որ գերիները գալիս են, իսկ պարզվեց, որ ոչ մի գերի չկա, ավելին՝ այսպես ասած ԼՂ պարետը՝ Մուրադովը ասաց՝ ձեր իշխանությունները ձեզ խաբում են։ Զինվորականը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զորքերի հրամանատարի կարգավիճակի։ Սա չէր կարող տեղի չունենալ, եթե ՌԴ պաշտպանության բարձրաստիճան ղեկավարությունից թույլտվություն չունենար, որովհետեւ զինվորականները նման հայտարարություն չեն անում, եթե նախօրոք նրանց նման հանձնարարականներ տված չլինեն»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը ցույց տվեց, որ չի պատրաստվում թույլ տալ, որպեսզի գործող վարչապետը իր հաշվին PR անի եւ դա օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ձայներ բերելու համար:

«Որովհետեւ եթե գերիները գային, կապ չունի՝ 5, 15, թե 35, վարչապետը այնպիսի փիառ կաներ եւ կներկայացներ, որ ինքը գնաց Մոսկվա, Պուտինին ասաց, Պուտինը զանգեց Ալիեւին եւ Ալիեւը վախից ազատեց այդ գերիներին։ Այսինքն տեսեք, թե ինչ հզոր գործիչ է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանը դա հասկացավ եւ ցույց տվեց, որ գործող վարչապետը զրոյական կշիռ ունեցող մարդ է իր համար»,-ասաց նա։

Իսկ միջադեպը, ըստ քաղաքագետի, ինչպես շատ հարցերում, սխալ հաշվարկ էր  իշխանությունների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular