ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է կանխատեսել, որ ակտիվանալու է իրավապահ մարմինների ճնշումը ԶԼՄ-ների վրա. Բորիս Նավասարդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթ շրջանառության մեջ դրվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին արդարադատության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է տուգանք սահմանել  հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյելու կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորելու համար: Հիշյալ արարքն առաջին անգամ կատարելը կպատժվի 100-150 հազար դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնելը` 151-300 հազար դրամով:

168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե նախագծի հեղինակները ոչ ճիշտ ժամանակ են ընտրել նման նախագիծ ներկայացնելու համար:

«Նախ, ես կարծում եմ, որ երևի ժամանակը չէր այդ կարգի օրենսդրական նախաձեռնություններով զբաղվելու: Ե՛վ խորհրդարանը, և՛ կառավարությունը, կարծում եմ, շատ ավելի լուրջ մարտահրավերներ ունեն, որոնց վրա պետք է իրենց ուշադրությունը դարձնեն: Հաջորդը, ինչ կուզենայի ասել, դա այն է, որ որոշ ձևակերպումներ, թե որն է համարվում այն հանրային հարթակը, որում հայհոյանք հնչեցնելը հավասարեցվում է խուլիգանությանը, և որոնք են այդ հարթակների սահմանները, դա բավականին անորոշ է ձևակերպված օրինագծում և, կարծում եմ` այդ ուղղությամբ դեռ որոշակի քննարկումներ կլինեն, եթե օրենսդրի ուշադրությունը կենտրոնանա հենց այդ նախագծի վրա, թեև, ինչպես ես ասացի` ցանկալի է, որ շատ ավելի արդիական հարցերով զբաղվեին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Հարցին, թե որքանո՞վ այս նախագիծը կանդրադառնա լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մյուս հարթակների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այո, կարելի է կանխատեսել, որ ակտիվանալու է իրավապահ մարմինների ճնշումն այդ հանրային հարթակների վրա, և հաշվի առնելով, որ շատ անկատար են և՛ մեր  նախաքննության մարմինները, և՛ ընդհանրապես իրավապահ համակարգը, այստեղ կա շատ լուրջ ռիսկ, որ այն ընտրողաբար կկիրառվի»:

Նավասարդյանի խոսքով` եթե այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա դրա կիրառման սահմաններն այժմ շատ անորոշ են, և դա արձանագրված է նաև նախագծում առկա ձևակերպումներում:

«Բայց ինչպես ես կարող եմ նկատել` դրա շուրջ բավականին շատ այլընտրանքային առաջարկություններ կան, որոնց եթե լրջորեն վերաբերվեն այդ նախագծի նախաձեռնողները, ապա կարող է նաև բարելավել օրինագիծը: Ամեն դեպքում ես կուզենայի ցանկանալ կամ կուզենայի հավատալ, որ այս օրենքի նախագիծը նույն արագությամբ և նույն վճռականությամբ` առանց այլընտրանքային տեսակետներ լսելու, չի ընդունվելու, ինչպես դա տեղի ունեցավ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի հետ կապված նախաձեռնության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք այդ նախագիծը տարակարծությունների առիթ չի կարող տալ, և գուցե կատակները ևս դիտարկվեն սրա համատեքստում, Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, թե հենց նման տարակարծություններից ազատվելու համար պետք է հստակեցվեն օրենքում առկա որոշ ձևակերպումներ:

«Ի վերջո, դա է հիմնական նպատակը կամ հիմնական խնդիրը, որ փորձում է լուծել այդ օրենսդրական նախաձեռնությամբ: Այսինքն՝ ինչպես ձևակերպեցի` հավասարեցնում են հայհոյանքը հանրային հարթակներում խուլիգանության հետ: Այսինքն՝ խուլիգանական արարքը պարտադիր չէ, որ ունենա հստակ հասցեատեր ըստ ներքոյի` Քրեական օրենսգրքի: Փաստորեն, հայհոյանքը լրատվամիջոցներով և ցանցերում հավասարեցվում է այդ կարգի գործողությունների: Ես, իհարկե, իրավաբան չեմ, և ընդամենը իմ՝ որպես լրագրողական հանրույթի ներկայացուցչի պատկերացումներն եմ Ձեզ հետ կիսում, բայց քանի որ նպատակը և խնդիրը, որը փորձում է լուծել օրենքը, դա է, ապա հենց այդպիսին էլ պետք է լինի կարգավորումը: Եվ այստեղ ամենակարևորը՝ առաջինը՝ հստակեցնել կիրառման սահմանները, և երկրորդը, արդեն կիրառման ժամանակ, եթե ընդունվի դա որպես օրենք, բացառվի ընտրողական վերաբերմունք պետական իրավապահ մարմինների կողմից»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ այս նախագիծը չի գնա իշխանությունների ավելի վաղ որդեգրած ուղիով ու կներկայացվի շահագրգիռ հանրության քննարկմանը:

«Ամեն դեպքում այս նախագծի քննարկման ակտիվությունը կարծես թե շատ ավելի հուսադրող է, քան եղել է մեկ այլ օրինակի դեպքում: Բայց նաև մենք տեսնում ենք, որ օրենսդրական նախաձեռնության արձագանքը շատ բացասական է, և եթե ուշադրություն լինի այդ արձագանքին, միգուցե կարող ենք նաև հույս ունենալ, որ նախաձեռնողները կփոխեն իրենց կարծիքը և կհասկանան, որ այդպիսի լուրջ և բարդ խնդիրների լուծման համար և՛ ավելի շատ ժամանակ է պետք, և՛ ավելի չեզոք և բարենպաստ մթնոլորտ է պետք հասարակությունում, քան մենք ունենք այսօր, երբ սրված են հարաբերությունները և՛ քաղաքական, և՛ հասարակական դաշտում»,- հավելեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դիրքորոշում կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 22-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular