ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր դաշտում գործող իմ գործընկեր ուժերի մեջ որևէ հակասություն այս պահին չեմ տեսնում. Արսեն Բաբայանը՝ Միքայել Մինասյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն, ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միքայել Մինասյանի կողմից ընդդիմության հասցեին արված հայտարարություններին, ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» միայն քաղաքական պայքար չէ՝ վերքաղաքականն պայքար է՝ հայրենիքը փրկելու պայքար:

Մեր այն հարցին, թե Միքայել Մինասյանը կարող է հավակնել հաղթանակի այս արտահերթ ընտրություններում, ինչպես ինքն էր ասել, Բաբայանն ասաց. «Ընդդիմադիր դաշտում գործող իմ գործընկերների վերաբերյալ կոռեկտ չեմ համարում մեկնաբանություն տալը, հատկապես եթե հարցը կապված է նրանց մասնակցելու և հաղթելու հետ: Գիտեմ մի բան, որ իշխանությունը չունի ընդհանրապես հեղինակություն և եթե տեղի ունենա ընտրություններ՝ իշխանությունը չի հաղթելու: Ընդդիմադիր մեր բոլոր գործընկերներին, բոլորին, մաղթում եմ մեծ հաջողություն, որպեսզի բոլորը միասին կարողանան դուրս շպրտել այս չարիքը մեր երկրից»:

Անդրադառնալով Մինասյանի՝ Գլխավոր Շտաբի վրա Փաշինյանի հետ բերած ազդեցության ու դրա շնորհիվ ընտրությունների ժամանակ քվեներ ապահովելու մասին հայտարարությանը, Բաբայանն ասաց, որ Փաշինյանը բանակից քվեներ չի ստանա:

«Ես վստահ եմ, որ բանակից այս իշխանությունը ձայն չի ստանալու կամ ստանալու է երկու-երեք ձայն՝ ոչ ավել, ամբողջ բանակից: Ես դրանում համոզված եմ և ընդհանրապես մյուս ուժային կառույցներից ևս, որովհետև և բանակում, և ուժային կառույցներում միջին և միջինից ցածր օղակներում, չնայենք բարձրագույն հրամանատարական կամ ղեկավար անձնակազմին, հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ որևէ հարգանք, որևէ հեղինակություն չունի: Մարդիկ հասկանում են, որ ուսադիր կրող մարդու հրամանատարը չի կարող լինել ստախոս, պարբերաբար փախուստի դիմող այնպիսի մեկը, որն այսօր զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես ունեմ համոզմունք, որ թե բանակը և թե մնացած ուժային կառույցները, մեկ բառով ասած, ուսադիր կրող սպաները, զինվորները, ուսադիրավորները, նրանք ձայն չեն տալու այս իշխանությանը և հատկապես այս իշխանության պարագլխին: Մարդիկ պետք է հասկանան, որ այս իշխանությունը թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունն է»,-նկատեց Բաբայանը:

Մինասյանի վերջին հարցազրույցից հետո շատերը այն կարծիքը հայտնեցին, որ Քոչարյանի ու Մինասյանի միջև հակասություններ կան ու դա է պատճառը, որ ընտրություններում Մինասյանը չի աջակցում Քոչարյանին: Այս դիտարկմանն ի պատասխան Արսեն Բաբայանն ասաց. «Ես այլ քաղաքական ուժերի և հատկապես իմ գործընկեր ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մեջ որևէ հակասություն այս պահին չեմ տեսնում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular