ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չնայած Միքայել Մինասյանը տիրապետում է որոշակի ռեսուրսների՝ չեմ հավատում, որ նա կարող է երրորդ ուժ լինել․ Սուրեն Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ դժվար է ասել, թե ինչ շանսեր ունի Միքայել Մինասյանը, քանի որ մենք հիմա գտնվում ենք քաղաքական ամենաանորոշ փուլում, երբ չկա քաղաքական կայունություն, չկա քաղաքական որոշակիություն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ առաջիկա ընտրություններում մասնակցությանը։

«Եթե այս ամենին գումարենք նաև մեր սոցիալ- տնտեսական իրավիճակը՝ պետք է ասել, որ յուրաքանչյուր, թեկուզ փոքր փոփոխություն, էականորեն ազդելու է և ընտրությունների, և թեկնածուների վրա։ Այսինքն, հիմա մենք գտնվում ենք չափազանց անկանխատեսելի և անորոշ իրավիճակում։ Թեպետ, ըստ իս, այնուամենայնիվ, կարծում եմ, ձևավորվելու է 2 բևեռ՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի բևեռները և, եթե լինեն կոնսոլոիդացիաներ՝ դրանք ձևավորվելու են այդ երկու բևեռների շուրջ։ Սակայն մենք վաղը կարող ենք ունենալ մի իրավիճակ, որն ամբողջությամբ կփոխվի՝ պայմանավորված ռազմագերիներով, Թուրքիայով և Ադրբեջանով կամ որևէ այլ գործոնով»։

Այդ դեպքում, արդյո՞ք առավել նպատակահարմար չէր լինի իր ծրագրերը՝ այն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իրականացնելու համար միավորվել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նա նշեց, որ միգուցե դրան խանգարում են անձնական շահերի, պետության տեսլականի վերաբերյալ, խմբային շահերը և բազմաթիվ այլ ֆակտորներ, սակայն ցավալին այն է, որ մեր քաղաքական օրակարգը ձևավորվում է, ոչ թե խորքային գիտավերլուծական հենքով, այլ ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա։ «Տեսնում ենք, որ ամեն օր նոր կուսակցություններ ու նոր նախաձեռնություններ են ծնվում, որոնք բոլորն ազգայնական են։ Սակայն եթե ուշադրություն դարձնեք՝ դրանք այն մարդիկ են, որոնք հանրային հարթակում երբեք աչքի չեն ընկել նման դիրքորոշմամբ, դրանք շատ արագ կերպարանափոխվել են, քանի որ իրավիճակը դա է պահանջում։ Բայց իրենք երբեք դրա խորքային կրողը չեն եղել։ Այսինքն, առաջարկի-պահանջարկի վրա առաջ է բերվում դիսկուրս, որը կարող է քաղաքական դիվիդենտներ կամ հնարավորություն տալ պառլամենտում հայտնվելու։ Դա լրջագույն խնդիր է։ Մինչդեռ, ես հիմա շատ եմ տեսնում մարդիկ, ովքեր ծայրահեղ լիբերալ կողմնորոշումներ ունեն և հանկարծ ազգային միություններ են ստեղծում։ Ես չեմ բացառում, որ այն մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դաշտում դերակատարություն ունենալ, այդ թվում ձեր նշած մարդիկ՝ փորձում են նման դեր ստանձնել։ Ես չեմ բացառում, որ քաղաքական ուժերից ինչ-որ մեկը չի առաջնորդվում այդ տրամաբանութամբ, որովհետև մենք մշտապես՝ 30 տարիների ընթացքում, քիչ թե շատ կարողացել ենք տեսնել այն գործընթացները, որոնց հետևում կամ իրենք են կանգնած եղել, կամ իրենք են իրականացրել։ Հետևաբար, ինձ համար շատ դժվար է հավատալ մարդկանց խոսքերին, երբ ես մարդկաց մոտ լսում եմ այլ առաջնահերթություններ՝ ինձ մոտ առաջանում է անվստահություն, քանի որ ես տեսել եմ իրենց գործունեությունը, հետևաբար ամեն մարդ պետք է իր գիտակցության ֆիլտրով անցկացնի այն, ինչ լսում է հեռուտացույցից։ Մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, կարևորն այն չէ, թե ինչ են ասում, կարևորն այն է, թե ինչ են արել, ինչ են անում և ինչ են անելու, որովհետև մշտապես կա պատմական ճշմարտություն՝ «ով»-ը կանխորոշում է «որտեղ»-ը, այսինքն, թե դուք ուր ենք գնալու՝ պայմանավորված է նրանով, թե դուք ով եք։ Հետևաբար, այն մարդկանց, ովքեր հանրային շրջանակներին ծանոթ են, ես գոնե նրանց թերահավատորեն եմ մոտենում, որովհետև ես տեսել եմ, թե այն ժամանակ, երբ իրենք ունեին հնարավորություն քաղաքականություն իրականացնելու՝ ինչպես են դա իրականացրել»։

Անդրադառնալով, հարցին, թե որքանով է լուրջ քաղաքական հայտ ներկայացնելը՝ չունենալով քաղաքական թիմ, նա պատասխանեց, որ որքան էլ ցավոտ կլինի, բայց թիմ ունենալը մեր քաղաքական իրականությունում և քաղաքական մշակույթում էական նշանակություն չունի, մեզ մոտ մարդիկ ընտրելու են մարդուն, իսկ թիմի փոխարեն շատ ավելի մեծ դեր են խաղալու ֆինանսական և մնացած ռեսուրսները։ «Եթե դուք տիրապետում եք ֆինանսական և մնացած ռեսուրսների, դրանք շատ արագ փոխարինելու են թիմին, որը կարող է օգնել։ Միևնույն է այսօր մարդիկ ընտրում են անձին, ոչ թե գաղափարներին և թիմին։ Մենք գիտենք, որ ֆինանսական ռեսուրսները կարող են փոխարինել ցանկացած թիմի»։

Չնայած նրան, որ Միքայել Մինասյանը տիրապետում է որոշակի ռեսուրսների՝ քաղաքագետն ընդգծեց, որ չի հավատում, որ Մինասյանը կարող է լինել երրորդ ուժ։ «Երրորդ ուժի տրամաբանությունն ամբողջությամբ այլ է, երրորդ ուժը ենթադրում է, ոչ ներկա, ոչ նախկին, երրորդ ուժը ամբողջությամբ այլ եզրույթ է և երրորդ ուժը պետք է վեր կանգնի «նախկին», «ներկա», «անցյալ» տրամաբանությունից և կբերի պետականաշինության վերափոխման կամ գաղափարապես հիմնավորված նոր մոտեցումներ, իսկ ինչպես գիտենք, նշված մարդիկ որևէ կերպ չեն մտնում այդ շրջանակի մեջ։ Նրանք միևնույն է տեղավորվում են «նախկին», «ներկա», «անցյալ» մոտեցումների մեջ և այդ տարամաբանությամբ սա երրոդ ուժ չէ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular