ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմին պատրաստ էինք այնքան, որքանով կարողացել ենք գնահատել հակառակորդի ուժերն ու հնարավորությունները։ Պատերազմն ունի իր անակնկալները, առաջացել են դժվարություններ, որոշակի առումով խաթարվել է թիկունքային ապահովումը, սակայն կարողացանք արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ ընդունել։ Թիկունքային ապահովման որևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել: Այս մասին ասել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը և թիկունքի վարչության շտաբի պետ, գնդապետ Արթուր Ալոյանը` պատերազմից մանրամասներ ներկայացնելով Զինուժի եթերում: 

Պաշտոնյաները տեղեկացրել են, որ պատերազմի ընթացքում պարենավորման գործընթացն ընթացել է ըստ պլանավորածի։ Պարենի պակաս ԶՈւ-երում չեն եղել, պատերազմի կեսից նույնիսկ հրաժարվել են օգնությունից՝ բացառությամբ քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի։

«Խնդիրը այն էր, թե ինչպես հակառակորդի կրակի ներքո սնունդը հասցնենք առաջնագիծ զորքերին։ Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է, բայց դա փորձել ենք վերականգնել, մատակարարումը իրականացրել ենք գիշերային ժամերին, հարաբերական դադարի ընթացքում։ Եղել են ժամեր, գուցե օր, որ որոշակի հատվածներում անհնար է եղել սննդի առաքումը, բայց պատերազմն իր գործն անում է»,- հայտնել է Ռոմիկ Մարգարյանը։

Անդրադառնալով հայրենակիցների կողմից ուղարկվող օգնություններին, գեներալ-մայորը վստահեցրեց, որ բանակի միջոցով տրամադրված ողջ օգնությունը տեղ է հասել և ծառայել իր նպատակին։ Առաջնագծում շատ դեպքերում եղել են 5-10 օրվա սնունդ, շատ հազվագյուտ դեպքեր են եղել, որ դրանք կտրվել են։

2019 թվականից ներդրված սննդի ապահովման նոր համակարգը, որը տրամադրում էին քաղաքացիական կազմակերպությունները, խնդրահարույց էր։

Պատերազմի ժամանակ հանձնարարել են ապահովումը կազմակերպել պատրաստի պահածոյացված սննդի տեսականի և օշարակներ մատակարարել, որով կարողացել են լուծել դաշտային պայմաններում ճաշ եփելու անհրաժեշտությունը։

«Խնդիր էր նաև առաջնագիծ ԶՈՒ տեխնիկայով սննդի առաքումը, ուստի մեծ տարողությամբ մեքենաները փոխարինվել են փոքրերով, երբեմն կատարել դա ոտքով»։

ԶՈՒ թիկունքի վարչությունը ևս մարդկային կորուստներ է կրել. «Զոհվել է թիկունքային 19 զինծառայող, որից 9-ը սպա, վիրավորվել է 18 զինծառայող, որից 9-ը՝ սպա»։

Հետպատերազմական ընթացքում վերականգնվում են վնասները և կորուստները։ ԶՈՒ-երը թիկունքային ապահովման խնդիրներ չունեն, իրականացվում են ձեռքբերումներ՝ պահուստները վերականգնելու նպատակով, խնդիրները զուտ կենցաղային են։

«Նոր բնագծեր՝ մի քանի հարյուր կիլոմետր, որտեղ կենցաղային որևէ պայմաններ չկար՝ ուղղակի սար, ոչ մի ինժեներական աշխատանքներ արված չեն եղել, ձմեռվա ընթացքում դա գրեթե անհնար էր իրականացնել, փորձեցինք այլ միջոցներով ապահովել զորքերի առաջնագծում ծառայությունը, դրանք մեր տնօրինության տակ եղած մեքենաներն են, որոնք ունեն թափքեր՝ բնակավորման համար հարմարեցված և վրաններ։ Հիմա եղանակը բացվում է, հնարավորություններ կա և մենք մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ»,- ասաց Մարգարյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular