ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում այսօր սգո օր է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում այսօր սգո օր է: Երկրում հարգում են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի 4 բնակչի ողբերգական մահը: խոնարհված են պետական նշանակության բոլոր շենքերի դրոշները:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ապրիլի 7-ին Զուգդիդիի մունիցիպալիտետում Էնգուրի գետում հայտնաբերվել էր 4 մարդու մարմին, նրանք բոլորը խեղդվել էին` փորձելով շրջանցել ռուս սահմանապահների կողմից վերահսկվող` Աբխազիայի հետ շփման գիծը: Մահացածներից 2-ը  կանայք են` 30 տարեկան, տղամարդիկ` 52 և 47 տարեկան էին: Ըստ հարազատների` նրանց հետ կապը կորել է ապրիլի 3-ին:

Թբիլիսիում միջադեպը կապում են  շփման գծում շարժման սահմանափակումների հետ, որոնք Սուխումիի իշխանությունները  կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից հետո միակողմանի ուժի մեջ դրեցին: Սուխումին նման գնահատականը համարում է «անտեղի քաղաքականացում»:  Աբխազական ուժայինների կարծիքով` Գալիի շրջանի շատ բնակիչներ փորձում են շրջանցել սահմանային գիծը` խուսափելու համար 5-օրյա պարտադիր  կարանտինից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular