ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները: Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում:

Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու, բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ:

Արման Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես, միջազգային լավագույն պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն:

Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular