Ինդոնեզիայի ափերին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի կենտրոնական հատվածի ափերից մեկում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Գոնգդանգլեգի Կուլոն (Gongdanglegi Kulon) բնակավայրից 44 կիլոմետր հարավ-արևմուտք է՝ Արևելյան Յավա գավառում: Օջախը 82 կմ խորություն է ունեցել:
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: