ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

ՍՊՈՐՏ

Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ մեկ կգ զիջելով Դադաշ Դադաշբայլիին: Գյումրեցի ըմբիշը պոկեց 171 ու 176 կգ, իսկ 178 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 171 կգ արդյունքով չորրորդն էր:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանից 2 մոտեցում պահանջվեց չեմպիոնի կոչումն ապահովելու համար: Նախ նա բարձրացրեց 209 կգ, ապա՝ 214 կգ, իսկ երրորդ մոտեցմանը չգնաց և նվաճեց փոքր ոսկե մեդալի: Արսեն Մարտիրոսյանը հրեց 205 ու 209 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular