Ցեղասպանության մասին ցուցահանդես է բացվել Դոնի Ռոստովում
ՄՇԱԿՈՒՅԹrossaprimavera.ru-ն գրում է, որ Դոնի Ռոստովում բացվել է ցուցահանդես` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմայով։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսը կրում է «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը: Միջոցառումը կազմակերպել են Հայ երիտասարդների Դոնի Ռոստովի միությունը, Հայոց ցեղասպանության Երեւանի թանգարան-ինստիտուտը և Դոնի Ռոստովի հայ համայնքը:
Ցուցահանդեսը կգործի 2021 թվականի ապրիլի 11-ից 25-ը: Այն ապրիլի 24-ին նախատեսվող միջոցառումների համատեքստում է։ Հիշեցնենք, որ աշխարհի բոլոր հայերը այդ օրը հիշում են 1915 թվականին Հայաստանի տարածքում թուրքերի կողմից իրականացված սպանդի զոհերին, երբ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ: Հիշեցնենք, որ Թուրքիան մերժում է իր կողմից 1915-1923 թվականներին իրականացված ցեղասպանության փաստը, որը սակայն ճանաչվել է աշխարհի երկրների մեծ մասի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը