ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ֆաշիզմի դեմ Դիմադրության շարժման համաշխարհային օր, Ադրբեջան՝ Շինարարի օր,
Ուկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840 – դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-
ին ցարի հրամանագրով Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:
1913 - ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը:
1937 – ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։
1988 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի
Վոլսկին որպես ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցից, և որը փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված
Խորհրդային բանակի ղեկավար։
1992 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարագայի կոտորածը: Ադրբեջանական
«Գուրթուլուշ»  գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային Ղարաբաղի
Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի արդյունքում զոհվել են հինգ տասնյակ
խաղաղ բնակիչ:
1994 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական բանակը սկսել է «Տեր-Տեր» օպերացիան:
Ճակատամարտին մասնակցել են շուրջ 1 500 մարտիկներ, 30 միավոր զրահամեքենա, 17 տանկ։
Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-Տեր քաղաքի
ամրությունները, համառ դիմադրություն է ցույց տվել:
2002 - «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման
մասին:
2004 - ընդդիմությունը ի դեմս Ալբերտ Բազեյանի, Արտաշես Գեղամյանի, Շավարշ Քոչարյանի, Արամ
Սարգսյանի և այլոց դուրս է եկել Ազատության հրապարակ ցույցի: 
2013 - Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անց կացրել Ազատության հրապարակում
ապա երթով ուղևորվում է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ
Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։
2014 - ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց
Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։ 
- կայացել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
2018 - «Petekamutner.am» կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ
հաշվիչը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

401 – ծնվել է Բյուզանդիայի միանձնյա կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:
1727 - ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլ-համրերին սովորեցնելու մեթոդի գյուտարար Սամուել
Հեյնիկեն:
1741 - տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):
1813 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:                                                1906 - Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:
1912 - Սոուտհեպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին
նավարկությանը:
1932 - ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:
1940 – Իսլանդիան փաստացի անկախացել է Դանիայից:
1941- գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է Խորվաթիա պետության
ստեղծումը:
1963 - խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են անձնակազմի բոլոր 129
անդամները:
1964 - ծնվել է խորհրդային, ուզբեկական և ռուսական էստրադայի աստղ Ազիզան:
1970 – թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101-ը:
1995 - Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցությունը:
2010 - Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը, զոհվել են 96 մարդ՝ այդ թվում
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:
2019 — աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular