ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դրամը շարունակում է արժեզրկվել: Այս առումով կան տաբեր տեսակետներ: «Աուդիտորների միության» նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դոլարի փոխարժեքն առաջիկայում կբարձրանա ու կհասնի 550-ի, որից հետո կայունացում կլինի:

Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն, ամեն դեպքում, ավելի շատ մանիպուլ յատիվ բնույթ ունի: Դեռևս ամիսներ առաջ մասնագետները կարծիք էին հայտնում, որ դրամը արհեստականորեն է տևական ժամանակ հարաբերականորեն կայուն պահվել:

«Այո, կար այդ վարկածը, որ արհեստական էր պահվում: Բայց երբ դասական վերլուծություն ենք կատարում ու դիտարկում մեր առևտրային հաշվեկշիռը, ինչպես նաև արտարժույթի ներհոսքը մեր երկրում, ապա տեսնում ենք, որ մի քիչ դրամի արժեզրկման պահանջ կար: Երբ մենք անցնենք ֆիքսված փոխարժեքի պահպանմանը, դա վաղ թե ուժ տնտեսական լուրջ կոլապսի կբերի, և այդ առումով, այո, վտանգ կա:Բայց ասել, որ ֆիքսված փոխարժեք չպահելով ու միայն ԿԲ-ի կողմից գների կայունությունն ապահովելով՝ մենք կոլապսի չենք ենթարկվելու, ճիշտ չի լինի, որովհետև մենք արդեն հիմա տեսնում ենք այդ կոլապսը»,-ասաց Սարգսյանը:

Մասնագետը նաև հավելեց, որ հիմա տնտեսությունը չի շնչում, կարելի է ասել՝ կանգնած վիճակում է: «Եթե ԿԲ-ն ևս երեք ամսով ինտերվենցիայի և պահուստների փոշիացման գնաց, երեք ամիս հետո որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ ֆինանսական շուկայի վրա: Այսինքն, այստեղ ոչ այդքան ԿԲ-ի գործառույթին պետք է սպասենք, այլ կառավարության: Չեմ կարծում, որ ԿԲ-ում անհեռատես կգտնվեն, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում: Եթե անգամ ինտերվենցիա իրականացնեն, այն շատ կարճաժամկետ ու շատ փոքր ծավալով կլինի»,-ամփոփեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular