ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները․ եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը կարևորագույն գործոն է։ Քաղաքականությունը, բացի պետությունների միջև կապերից, մարդկային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից որևէ մեկի արժանապատվության բացակայությունը դիմացինին հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես հիմա Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միջորդավորված հարաբերություններում սեփական ու, ցավոք, նաև պետական արժանապատվությունը հասցրել է հնարավոր նվազագույն մակարդակի, նրա առաջ նվաստացել է այնպես ու այնքան, որ Ալիևն ամբողջությամբ ազատ է զգում իր գործողություններում։

Գերիների վերադարձի նախօրեի «ֆեյք» պատմությունը դրա հերթական, բայց, ցավոք, ոչ միակ ու ոչ վերջին արտահայտությունն է։ Էրեբունի օդանավակայանի տարածքում ժամեր շարունակ իրենց զավակների վերադարձին էին սպասում խաբված ծնողներն ու հարազատները: Իհարկե, հիմք ունեն նաև այն գնահատականները, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև Բաքու-Մոսկվա, Անկարա-Մոսկվա  հարաբերություններին, և նման կերպ Ադրբեջանը կամ Ադրբեջանի միջոցով Թուրքիան ինչ-ինչ հարցեր է լուծում Ռուսաստանի հետ։

Հնարավոր է։ Բայց անգամ այդ դեպքում դա տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար անձնային ու պետական արժանապատվություն կրող ղեկավար, ով, նույնիսկ լինելով պարտվածի կարգավիճակում, այդուամենայնիվ կկարողանար «ոչ» ասել բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում էին մեր՝ թեկուզ պարտված կողմի շահերը։

Բայց պատերազմին հաջորդած երկար ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի նման կատարեց ու շարունակում է կատարել եռակողմ խայտառակ համաձայնագրի բոլոր, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կետերը։

Արժանապատվություն ունենալու պարագայում նա կարող էր որպես նախապայման ներկայացնել բոլոր հայ գերիների վերադարձի հարցը՝ առկախելով համաձայնագրի կատարման գործընթացը, մինչև վերջին  գերին Հայաստան չվերադառնար։

Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման որևէ նախապայման չառաջադրեց, այլ այն նույն պահին, երբ ադրբեջանցիները մեր գերիներին նվաստացնող հերթական տեսանյութերն էին տարածում, ինքը Հայաստանի գյուղերում քարոզում էր փոխել վերաբերմունքը մեր գերիների հետ այդպես ստորացուցիչ և դաժանաբար վարվող թշնամիների նկատմամբ։

Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչը՝ նորմալ պետության պարագայում, հնարավոր կլիներ նվազագույնը հումանիտար խնդիրների լուծումից հետո, հետևաբար՝ որևէ մոտիվացիա չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին։

Մեր գերիներն այդպիսով, ի թիվս այլ գործոնների, մինչև այսօր Ադրբեջանում են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանի վարած անարժանապատիվ, նվաստացուցիչ քաղաքականության պատճառով։

Նաև այն պատճառով, որ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները, որովհետև եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երկիրը սիրում է հակառակ կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular