ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով պետք է պատասխան տա թանկ գազի համար, կամ ինչ է պարտք մնալու Հայաստանն էժան գազի դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 1-ից Հայաստանում գազի գինը կնվազի։ Սա վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին և, ըստ էության, առայժմ գոնե վերջին քայլն է, որտեղ շատ կոնկրետ արտացոլված է հասարակական շահը, և հանրությունը կարող է շոշափել այն։

Գազի գնի իջեցման անհրաժեշտությունը նա ազդարարեց վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստի ընթացքում։ Այդ նախաձեռնությունն անմիջապես կապվեց այն հանգամանքի հետ, որ Կարապետյանը «Գազպրոմի» կադր է, և ռուսական ընկերությունը հավանաբար այդպիսով փորձում է աջակցություն ցուցաբերել նրան, այսպես ասած՝ զարդարել նրա մուտքը հայաստանյան իշխանական դաշտ։

Մի քանի օր հետո Հայաստան ժամանեց «Գազպրոմի» ղեկավար Միլլերը, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներ եղան, և, ըստ ամենայնի, վերջնականապես համաձայնեցվեցին գազի գնի իջեցման պայմանները, և «Գազպրոմը» փաստորեն գնի իջեցումը, այսպես ասած, վերցրեց իր վրա։

Մնաց մի անպատասխան հարց հասարակությանը՝ եթե «Գազպրոմը» կամ «Գազպրոմ-Արմենիա» ձեռնարկությունը կարող էին այդպես իջեցնել գազի գինը սպառողների և արտադրողների համար, ինչո՞ւ դա չէին անում ավելի վաղ։ «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է՝ հաշվարկել են, որ նվազեցնելով գազի գինը՝ իրենք կավելացնեն սպառումը։ Ենթադրենք, բայց կրկին անպատասխան է հարցը, թե ինչո՞ւ դա չէին անում ավելի շուտ, ինչո՞ւ այդ մասին մտածեցին, երբ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Թեև չի բացառվում, որ Կարեն Կարապետյանից ավելի կապ ունի այստեղ այն, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխանությունը խիստ կարիք ունի նման քայլերով սոցիալական լարվածությունը մեղմելու։

Բոլոր դեպքերում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում միանգամայն հնարավոր էր գազի գնի իջեցում, և եթե անգամ հնարավոր էր ոչ թե հինգ տարի առաջ, այլ երկու, երեք կամ մեկ ամիս առաջ, ապա ըստ էության ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիների հաշվին ստացվել են հավելյալ շահույթներ, երբ հնարավոր էր գազ մատակարարել ավելի էժան։

Այստեղ արդեն, իհարկե, հարցերը պետք է ուղղվեն ոչ թե «Գազպրոմին», որը տնտեսվարող է (նրան հետաքրքրում են շահույթները, ոչ թե քաղաքացիները), այլ Հայաստանի հարկատուների գումարներով սնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այդ հանձնաժողովը ձևավորող իշխանությանը՝ նախագահին և խորհրդարանին։ Փաստորեն, հնարավոր է ավելի էժան գազ, և «Գազպրոմ Արմենիան» չի սնանկանա, չի կործանվի, ավելին՝ դեռ ինչ-որ նոր հույսեր է փայփայում։

Ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ են հաստատվել ընկերության ներկայացրած նախորդ՝ ավելի բարձր սակագները, ի՞նչ տրամաբանությամբ է հանրային այդ ծառայությունը, այսպես ասած, կարգավորել հանրային միջոցներով սնվող հանձնաժողովը, որը պետք է պաշտպանի հասարակության շահը։ Իսկ եթե այժմ գազի գնի նվազեցումը կատարվում է ի վնաս «Գազպրոմ Արմենիայի», ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հաստատվում այդ գինը, չէ՞ որ դա մի քանի ամիս կամ տարի հետո կարող է հանգեցնել ճգնաժամի և աղետի, ինչի համար ստիպված կլինի վճարել Հայաստանի սպառողը, ինչպես ստիպեցին ըստ էության դա անել հայկական էլցանցերը ռուսական սեփականատիրոջ ձեռքով աղետի հասցնելուց հետո՝ թանկացնելով էլեկտրաէներգիան։

Մի բան պարզ է, որ Հայաստանում կայացվում են նախընտրական որոշումներ, որոնք, իհարկե, շատ հաճելի և ողջունելի են մեզ բոլորիս համար, ընտրողների համար՝ անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից։ Սակայն բացարձակապես պարզ չէ այդ նախընտրական որոշումների գինը։ Մի անգամ արդեն՝ նախորդ ընտրություններին ընդառաջ, Հայաստանը նախընտրական այդ պոպուլիստական որոշումների համար «Գազպրոմին» պարտք մնաց 300 միլիոն դոլար, որ հետո վճարվեց Հայաստանի շահերի և ինքնիշխանության հաշվին։ Այդ նախադեպը հաշվի առնելով է, որ մի կողմից, իհարկե, գոհ լինելով, որ գազի գինը Հայաստանում նվազում է, մյուս կողմից՝ չի ստացվում մտահոգ չլինել, թե ինչ է պահանջվելու դրա դիմաց Հայաստանից մի քանի ամիս կամ տարի հետո, երբ իշխանությունը լուծի նախընտրական խնդիրները։

Իսկ եթե գազի գինը նվազում է, որովհետև իսկապես կա նվազելու բավականաչափ տեղ, ապա այդ դեպքում կնշանակի, որ Հայաստանին պարտք է այն իշխանությունը, որը մինչ այդ հաստատել է գազի բարձր սակագները։

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular