ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարի կամք չի լինելու, դա պետք է հասկանա ՀՀ ներկա իշխանությունը. Հրանտ Միքայելյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև տեղյակ չեմ, թե գերիների վերադարձի վերաբերյալ ինչ գործընթաց է տեղի ունեցել Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև, բայց ակնհայտ է՝ գերիների հարցը չլուծվեց: Բաքուն հարցը առևտուրի է վերածում և հարց է ծագում, թե մենք ի՞նչ ունենք առաջարկելու գերիների դիմաց. երբ դեկտեմբերին դե ֆակտո ՀՀ իշխանություններն Ադրբեջանի բոլոր գերիներին հանձնեցին, վերջինս հայ գերիներից ոչ մեկին էլ չի վերադարձնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ բաց հարաբերություններ են հաստատվել, համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել, և հարցին՝ թե ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քաղաքագետը նշեց՝ հայտարարությունների մակարդակով Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերություններն երբեք վատ չեն եղել, հարց է, թե ի՞նչ է այդ հայտարարություններից բացի տեղի ունենում.

«Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը, կարելի է ասել, կարևոր է Հայաստանի համար, սակայն կարևոր հարց է՝ ինչ է արվում: Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը ատոմակայանի վերաբերյալ ռուսական վարկը մերժել է, այդ թվում՝ դրսի ուժերի դրդմամբ, Ռուսաստանում, իհարկե, դրա մասին տեղյակ են: Ի՞նչ է տեղի ունեցել, այս հարցի պատասխանը մենք դեռ չունենք: Կամ ի՞նչ է արվում ռազմատեխնիկական կամ ռազմական համագործակցության շուրջ, մենք որևէ քայլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ ԳՇ ղեկավար նշանակվում է մարդ, ով վարկաբերկված է նույն դե ֆակտո իշխանությունների կողմից»,-ասաց Միքայելյանը:

Դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հրադադարը Ղարաբաղում լավ հնարավորություն է, եթե Հայաստանը դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան, և հարցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ այս հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել Թուրքիայի կողմից որպես հերթական խորամանկ դիվանագիտական քայլ՝ հաշվի առնելով, որ կարծիքներ կան, թե ԱՄՆ նոր վարչակազմը շատ մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քաղաքագետը նշեց, որ գործող իշխանություններն այսպիսի էժանագին մանիպուլյացիաների չպետք է տրվեն.

«Այսպիսի հայտարարությունները չպետք է ազդեն Հայաստանի դիրքորոշման վրա, այսինքն Թուրքիան հրահրում է պատերազմ, հարձակվում է Հայաստանի և Սիրիայի վրա, և տարածաշրջանում խաղաղությո՞ւն է հայտարարում: Թուրքիան առաջին և միակ սպառնալիքն է ամբողջ տարածաշրջանում, եթե դա հայ իշխանություններն հասկանում են, լավ է, եթե ոչ, ապա այս գործողությունները Հայաստանի շահերից չի բխում»:

Քաղաքագետը խոսելով այն մասին, թե Թուրքիայի հետ տարածքների բացումը տնտեսական ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, նշեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ պետք չէ այնքան, որքան՝ իրենց. «Դա Թուրքիայի պարտականություն է, որը պետք է հասցնել ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ հարթակներ, ոչ թե Հայաստանի տարածքից զիջումներ անել, որ նրանք բավարարվեն: Նրանք երբեք բավարարված չեն լինելու: Նույնիսկ գերիների հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարի կամք չի լինելու, դա պետք է հասկանա ՀՀ ներկա իշխանությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular