ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն. Գեղամ Նազարյանը՝ իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի պաշտոնական էջում հրապարակվել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հոդվածը,  որում հեղինակն անդրադարձել է  Պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակին եւ հետաքրքրվել, թե ինչու են անհետ կորած զինծառայողների եւ  գերիների հարազատներին ուղղորդում  նախարարության վարչական շենք, եւ ոչ թե Կառավարություն, երբ բանակցողը գործադիրն է։

NEWS.am-ը հրապարակում է ամբողջական հոդվածը.

«Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։

Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր պատերազմ բերեցին, պատճառ դարձան ավելի քան հինգ հազար զոհերի, Շուշիի եւ Հադրութի կորստին։ Եւ իրոք, ինչո՞ւ չշրջափակել կառավարության շենքը, որի ղեկավարն իր հանցավոր անփութությամբ կամ դիտավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում չամրագրեց գերիների փոխանակման վերջնաժամկետը, անհետ կորածների որոնման գործողությունների կարգն ու իրականացման պայմանները։ Ի դեպ, այսօր մեր՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ։

Ինչո՞ւ գերիների, անհետ կորածների ծնողներին չեք ուղղորդում դեպի այն շենքը, որտեղ նստած է այն մարդը, որը Լելե թեփեի արյունալի եւ պատերազմի ելքը հօգուտ Ադրբեջանի կանխորոշած քաղաքական որոշման հեղինակն է։

Օրեր առաջ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հրապարակեց Լելե թեփեի օպերացիայի վերաբերյալ հետաքննությունը եւ պահանջեց բացահայտել քաղաքական որոշման պատասխանատուին։ Մինչ այսօր ոչ մի արձագանք կառավարությունից եւ խորհրդարանական Իմ քայլը խմբակցությունից։

Ակնհայտ է, ինչ որ ուժեր ամեն կերպ ցանկանում են ողբերգության, ազգային աղետի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ամեն ինչ անում են բանակը ամբողջովին կազմաքանդելու համար։ Եւ մենք գիտենք, որ այդ ուժը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նեղ թիմն է։

Իսկապես, շատ վտանգավոր խաղ է ընթանում մեր բանակի գլխին։ Ավելին, գործող վարչախումբը սեփական գովազդի համար կանգ չի առնում ոչնչի առաջ։ Անարգելով Արցախյան պատերազմում զոհված հերոս տղերքի հիշատակը, փաշինյանի թիմը քրեական պատասխանատվությունից ազատում է զինծառայությունից ապօրինաբար խուսափածներին։

Անգամ պատրաստ են խաղալ գերիների ծնողների նուրբ զգացմունքների հետ, եւ առանց հիմնավոր փաստերի հայտարարում են, թե ժամերի ընթացքում գերիները վերադառանալու են, իսկ հետո, երբ պարզվում է, որ ամենաբարձր մակարդակով կրկին ստել են, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե իրենք ընդամենը հույսեր են ունեցել։

Իսկ մեր, ժողովրդի հույսն ու պահանջն էլ այն է, որ ձեր նման ստախոսները, դիլետանտի մակարդակով պետություն կառավարողները եւ պատերազմ վարողները ժամ առաջ հեռանան։ Ի դեպ, դուք հասել եք մի կետի, որ ձեզ ստախոսության մեջ մեղադրում է այլ երկրի բարձրաստիճան զինվորականը։

Հեռացեք։ Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն, իսկ երկիրն էլ աստիճանաբար շտկի իր մեջքը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular