Ինչ փոփոխություններ են եղել եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների համակարգում
ԻՐԱՎՈՒՆՔԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք աշխատողներից պահվող եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին։
Եկամտային հարկը պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝
-2020 թվականի հունվարի 1-ից – 23 տոկոս
-2021 թվականի հունվարի 1-ից – 22 տոկոս
-2022 թվականի հունվարի 1-ից – 21 տոկոս
-2023 թվականի հունվարի 1-ից – 20 տոկոս
Եկամտային հարկի դրույքաչափերի նվազմանը զուգահեռ ըստ տարիների աճում են սոցիալական վճարները։
2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սոցիալական վճարի անհատի մասնաբաժինը, հաշվարկված աշխատավարձի նկատմամբ, հաշվարկվում է հետևյալ կերպ`
-մինչև 500000 դրամը ներառյալ – 3.5 տոկոս
- 500000-ից ավելի դրամ – 10 տոկոսի և 32 500 դրամի տարբերության չափով
2022 թվականի հունվարի 1-ից այն կկազմի 4.5%, իսկ արդեն 2023թ. հունվարի 1-ից՝ 5%:
Աշխատողներից պահվող եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարներին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։