ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանն ինքն է հանդիպում խնդրել Հանրապետության նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Նշված էր, որ Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Ապրիլի 7-ին հաղորդագրություն տարածվեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

168.am-ը նախագահի աշխատակազմ գրավոր հարցում ուղարկեց՝ ցանկանալով պարզել, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն առանձին ընդունել Գագիկ Ջհանգիրյանին, և արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի  հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին:

Նախագահի աշխատակազմից մեզ պատասխանել էին, որ Հանրապետության նախագահը պարբերաբար տարբեր հանդիպումներ է ունենում և շարունակելու է ունենալ պետական և ոչ պետական կառույցների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, հասարակայնության տարբեր խմբերի, գիտական, գործարար, մասնագիտական շրջանակների  ներկայացուցիչների հետ, ինչի մասին տրվում են համապատասխան հաղորդագրություններ:

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հանդիպումները ևս պետք է դիտարկել այդ շրջանակում, այդ թվում նաև՝ Ձեր նշած հանդիպումները ԲԴԽ նախագահ և դատավոր-անդամ Ռուբեն Վարդազարյանի և որպես իրավաբան-գիտնական՝ ԲԴԽ  անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կայացել է նրա խնդրանքով»,- գրված էր Բաղրամյան 26-ից ստացված պատասխանում:

Միաժամանակ տեղեկացրել էին, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում կարող է ունենալ հանդիպումներ ցանկացած անձի հետ՝ իր հայեցողությամբ:

Ինչ վերաբերում է մեր հարցի երկրորդ մասին, նախագահի աշխատակազմից պատասխանել էին, որ կարծում են՝  դրա ճիշտ հասցեատերը Հանրապետության նախագահի աշխատակազմը չէ:

Միգուցե և նախագահի աշխատակազմը չէ հասցեատերն այն հարցի, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի  հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին, սակայն ևս մեկ անգամ նշենք, որ տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Փաստորեն, ԲԴԽ-ում առնվազն մեկ կարծիք չի համընկնում ԲԴԽ հավաքական մոտեցման հետ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular