ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ խաբեց գերիների առումով. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
Ո՞վ խաբեց գերիների առումով․
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին ՌԴ-ում հանդիպումների ժամանակ ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գերիների վերադարձի թեմայով։
Ապրիլի 8-ի 21։33-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ հայտարարեց, թե մի քանի ժամից հայ գերիները վերադառնալու են։
Րոպեներ անց այդ լուրը պաշտոնապես հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։
Իրականում լավ լուրը առաջինը տարածելու համար իրար հերթ չէին տալիս բարձրագույն իշխանության մարմինները, մինչդեռ գերիների վերադարձի մասին տեղյակ չէին այդ գործի համար պատասխանատու առանցքային մարմինները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն։
Որտեղի՞ց էին տեղեկացել գերիների վերադարձի մասին վարչապետի և փոխվարչապետի մամուլի խոսնակներն ու Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը։ Տրամաբանորեն՝ ամենավերին օղակից, քանի որ չէր կարող, օրինակ, Մանե Գևորգյանը պաշտոնապես հաստատել լուրը՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը կամ հանձնարարությունը ստանալու։
Ի վերջո, եթե կար տեղեկություն, ապա պետության ղեկավարն ունի տեխնիկական ռեսուրսներ՝ կապ հաստատելու նաև օդում գտնվող ինքնաթիռի հետ և ճշտումներ անելու։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը օդանավում գտնվող Ռուստամ Մուրադովից հարցնել գերիների մասին, հետո նոր իր ենթականերին հրահանգել տարածել այդ սուտը։
Ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մարդիկ հասկացան, որ գերիները չեն վերադարձել, Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը փոշմանել է։ Արդեն ապրիլի 9-ին Ռուստամ Մուրադովի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանը չէր էլ համաձայնել, որպեսզի հետո փոշմաներ․ «Պրովոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Գերիների վերադարձ պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»,- ասել է Մուրադովը։
Ստացվում է, կրկին ստե՞ց ՀՀ իշխանությունը։
Սա խոսում է պետական կառավարման ամբողջական տապալման և համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տառապում է «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությամբ, որը հոգեկան խանգարում է և այն գնալով խորանում է։
«Պաթոլոգիկ սուտ» հիվանդությունը հանդիպում է ինչպես անհատ մարդկանց, այնպես էլ կառույցների մոտ, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց շարունակել ավելի ստել, քանի որ դա իրենք աստիճանաբար ընդունում են իբրև ճշմարտություն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular