ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ ընտրություններում քաղաքական, տնտեսական, սոցիալական և ամենակարևորը` բարոյահոգեբանական ճգնաժամից երկիրը դուրս բերելու գործիքակազմ չի տեսնում։ Նա իր այս կարծիքը հայտնել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է նպատակահարմար ընտրություններ անցկացնել և դրանից հետո միայն սահմանադրական բարեփոխումները անել։

Նրա խոսքով՝ քաղաքական ցանկացած գործընթաց ունի իր տրամաբանությունը։ Տվյալ դեպքում տրամաբանական է այն կարգը, որով նախ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, ինչը զգալի որակական և քանակական ռեսուրսներ է պահանջում։ Միայն այդ բարեփոխումների արդյունքում, ներառյալ Սահմանադրության փոփոխությունը, կարելի է անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան։

«Հակառակ դեպքում կստացվի` մենք ընտրություններն անցկացվում են զուտ հանուն ընտրությունների։ Ես դրանում չեմ տեսնում երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական և ամենակարևորը՝ բարոյահոգեբանական ճգնաժամից դուրս բերելու գործիքակազմ։ Չէ՞ որ հենց դա է մեր խնդիրը՝ վերագործարկել պետությունն ու ազգը։ Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն այդ խնդրի լուծմանը», - նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նախատեսած սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն` նախագահն ընդգծեց, որ ողջունում է համակարգային փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն: Այս համատեքստում նա հիշեցրեց իր իսկ խոսքերն այն մասին, որ դեռևս 2015-ին գրված գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս պետական կառավարման հավասարակշռված համակարգ ստեղծել։ Նրա խոսքով՝ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանություն չէ, այլ իշխանության հավասարակշռված համակարգ, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը։ Սակայն Հայաստանում այժմ իշխանության առյուծի բաժինը պատկանում է կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են իշխանության զսպման լուրջ մեխանիզմներից։ Ինչ վերաբերում է կիսանախագահական կառավարման ձևին վերադառնալուն, ՀՀ նախագահն ընդգծեց, որ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչ բովանդակությամբ կլցվի այն:

«Կառավարման ներկա ձևն իր ֆորմալ հատկանիշներով այնքան էլ վատը չէ և շատ ոգեշնչող է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն։ Բայց երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, տեսնում ենք, որ այն հեռու է պառլամենտարիզմից։ Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է։ Դրա համար, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ես դրա կողմնակից եմ, իսկ եթե ամեն ինչ տեղի ունենա «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը չի փոխվի», - ասաց նա։

ՀՀ նախագահը մատնանշեց այն խնդիրները, որոնց լուծմամբ պետք է զբաղվի ընտրություններում հաղթած քաղաքական ուժը կամ ուժերը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է ու ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային ու պետականաշինության բովանդակային գործընթացը:

«Առանձին խնդիրներ առաջանում են և մշտապես են առաջանալու, քանի դեռ գլխավոր խնդիրների լուծումները չեն գտնվել։ Հայաստանն ու հայ ազգը բացարձակապես ապակողմնորոշված են, և դա օբյեկտիվ է, չէ՞ որ չկա ո՛չ առաքելություն, ո՛չ ապագայի տեսլական, ո՛չ էլ տարածաշրջանում ու աշխարհում սեփական տեղն ունենալու ընկալում։ Այդ պատճառով մենք ապրում ենք հրդեհից հրդեհ ու անընդհատ մտածում ենք, թե ինչու են այդ հրդեհներն առաջանում ու ինչպես դրանք մարենք», - նշեց Սարգսյանը։

Նախագահը կարծում է, որ գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է ու տանում է դեպի անդունդ, պետք է գոյատևման ռեժիմից անցնել կանխարգելիչ արարման ռեժիմի: Նշանակում է` Հայաստանը պետք է իմանա, կարողանա կանխատեսել և կանխել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարել էր նաև սահմանադրական հանրաքվե անցկացնելու ու կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու մտադրության մասին, թեև իր վարչապետության սկզբում ձախողված էր համարում այն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular