Զոհված զինծառայողների աճյուններն ու անհետ կորածներին որոնում են Կովսականի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Կովսականի (Զանգելան) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է: