ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:

«Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է:

Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կառավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության  առաջարկով, 45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ:

Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular