ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ «ֆորդ նուկլեոն» ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտական ֆանտաստիկայի սիրահարները մեկ անգամ չէ, որ գրքերում կարդացել են տիեզերանավերի և միջուկային վառելիքով աշխատող այլ տրանսպորտային միջոցների մասին: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ անցյալ դարի 50-ականների իրական կյանքում ստեղծվել է ավտոմեքենա, որի կոպոտի տակ եղել է միջուկային ռեակտոր: Դա արել է ամերիկյան «Ford Motor» ավտոմոբիլային ընկերությունը: Մի փոքր  անդրադառնանք պատմությանը: Անցյալ դարի կեսերը կարելի է բնութագրել որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում գիտության արագ զարգացման ժամանակաշրջան: Հայտնվել է «խաղաղ ատոմ» հասկացությունը:

Ոգեշնչվելով այդ մտքով` «Ford Motor» ընկերությունը որոշել է ստեղծել բոլորովին նոր ավտոմեքենա, որը, կարծես թե, դուրս է եկել ֆանտաստիկ վեպի էջերից: Այս ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունը եղել է այն, որ ունեցել է միջուկային ռեակտոր: Մեքենան աչքի է ընկել իր անհավատալի տնտեսմամբ և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների բացակայությամբ (ճիշտն ասած չեն հաշվարկվել առաջացած միջուկային թափոնները): Բացի այդ, քանի որ ավտոմեքենան չունի ներքին այրման շարժիչ, ուստի այն չի ստեղծում ավտոմեքենաներին յուրահատուկ սովորական աղմուկը: «Ford Motor» ընկերության ինժեներներն իրենց առջև դրել էին բավականին հավակնոտ խնդիրներ: Նոր ավտոմեքենաների մասսայականացմամբ նախատեսվում էր գործարկել նոր համապատասխան լցակայանների ցանց, որտեղ հնարավոր էր փոխանակել հին միջուկային ռեակտորը նորի հետ:

Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ ռեակտորով հնարավոր է իրականացնել մոտ ութ հազար կիլոմետր վազք: Որպես ռեակտորներ նախատեսվում էր օգտագործել ատոմային սուզանավերի վրա տեղադրվող միջուկային ռեակտորները: Աշխատանքի սկզբունքը հետևյալն էր. օգտագործելով միջուկային տրոհման արդյունքում ստացվող էներգիան` ստանալ հովացման հեղուկի տաքացում, որն էլ պետք է աշխատեցներ տուրբինային համալիրը, հիմնական տուրբինը մեքենան էր շարժման մեջ դնում, իսկ օժանդակն օգտագործվել էր սարքերը էլեկտրականությամբ ապահովելու համար: Այն բանից հետո, երբ հովացնող հեղուկը  իր էներգիան փոխանցելու էր տուրբիններին, այն խտանալով և սառչելով մտնելու էր ռեակտոր և այդպիսով ստացվելու էր փակ ցիկլով աշխատող շարժիչ: Այնուամենայնիվ այդ «Ford Nucleon» անվանումը ստացած ավտոմեքենան այդպես էլ մնացել է միայն թղթերի վրա, անգամ չի ստեղծվել մեկ փորձնական մոդել: Այդ ժամանակներին միջուկային էներգիան անվնաս էր համարվում, մարդիկ քիչ պատկերացնում ունեին «խաղաղ ատոմի» առաջացնող վտանգների մասին: Հետագայում Չեռնոբիլի աղետը, որը տեղի է ունեցել «Ford Nucleon» ավտոմեքենայի վրա աշխատանքներ սկսելուց 28 տարի անց ստիպել է աշխարհին մտածել միջուկային էներգիայի օգտագործման նպատակահարմարության մասին: Ի վերջո պարզապես պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կարող էր լինել, եթե նման ավտոմեքենան վթարի ենթարկվեր:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular