ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկա­ցած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրա­կան օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով: «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ուր էին, երր Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, և ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան... Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, և այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել», - ասել էր Հարությունյանը:

Իսկ թե իրականում ինչ է կատարվում Կարմիր Շուկա­յում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգա­մավոր Մետաքսե Հակոբյանից:

Վերջերս ենք եղել Կար­միր Շուկա­յում, երբ մոտենում էինք, ադրբեջանա­կան բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատ­կերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտե­ղով է անց­նում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կող­քով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը:

Այդ ճանա­պարհը միասին օգտագործում են, այսինքն՝ երեխաներն անցնում են նույն ճանապարհը, որով անցնում են թշնամու մեքենաների շա­րասյունը: Իհարկե, այդ շարասյանն ուղեկ­ցում էին ռուս խաղաղապահները: Իսկ Կար­միր Շուկայում հենց գյուղի միջով էլի անցնում է ճանապարհ։ Երբ այնտեղ էինք, այդ օրը արևոտ եղանակ էր, և տղամարդիկ, կանայք, երեխաները, բոլորը դրսում էին, իսկ այդ մե­քենաներն անցնում են...

Երբ խոսում էինք գյուղացիների հետ, ասացին, որ անցնելիս ծիծաղում են մեքենաների միջից և անընդ­հատ նկարում են: Գիտեք, սա ոչ թե տհաճ, այլ անհասկանալի երևույթ է քաղաքացու հա­մար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, պարզապես, դեռևս տարիներ առաջ էր ասել այն, ինչ տեղի ունեցավ: Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադր­բեջանցիների հետ ապրել, պետք է և տնտե­սական հարաբերություններ ունենալ նրանց հետ, ինչպես մնացած բոլոր պետությունների հետ: Այսօր, փաստորեն, սա իրականանում է Արցախում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular