ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է եկել գեներալ Մուրադովի հետ՝ գերիների փոխարեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր երեկոյան լուրեր տարածվեցին, որ մեկ ժամից Երևանում վայրէջք է կատարելու գեներալ Մուրադովի ինքնաթիռը և հայրենիք է վերադառնալու հայ ռազմագերիների մեծ խումբ: Անգամ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատեցին այս լուրը: Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթեր էր տալիս «Էրեբունի» օդնավակայանից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն եթերում գլուխ էր գովում թե ինքն է զբաղվում գերիների հարցով:

Քանի որ hraparak.am-ը մի քանի անգամ լուսաբանել է գերիների վերադարձը, մեզ այս ամենը կասկածելի թվաց: Նախ նախորդ անգամները գերիների վերադարձի մասին տեղեկությունը հույժ գաղտնի էր պահվում, մեր աղբյուրները խիստ պահանջ էին ներկայացնում ժամանակից շուտ օդանավակայան չգալ, ոչ մի դեպքում նախօրոք լուր չգրել, օդանավակայան գալ միայն ինքնաթիռի թռիչքից հետո: Բաքու-Երևան թռիչքը տևում է 20 րոպե, մինչև ինքնաթիռի դուռը Բաքվում չէր փակվում մեզ չէին ասում քանի գերի է վերադառնում և իհարկե մենք նախապես լուր չէինք տալիս: Անգամ մի դեպք եղավ, երբ ինքնաթիռը մի քանի ժամ ուշացավ և մեր նկարահանող խումբը համբերատար սպասում էր օդանավակայանից հեռու՝ մինչև թռիչքի հաստատումը լիներ: 

Այս անգամ, սակայն նախօրոք հայտարարման աղբյուրը, ասում են, հենց փոխվարչապետն է եղել, վարչապետի բացակայության պայմաններում: Ասում են, Մանե Գևորգյանը Ավինյանից է հարցրել գերիների վերադարձի մասին և դրական պատասխան ստանալով, շտապել է ուրախ լուրը հայտնել լրագրողներին: Ավինյանի անզուսպ պահվածքը շատ անհարմար վիճակում է դրել ողջ իշխանական թիմին, որը հիմա փորձում է առանց գերիների եկած ինքնաթիռը, որպես «ցավոք նորից հետաձգվում է» ներկայացնել: 

Ինչ վերաբերում է Մուրադովի ինքնաթիռին, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր գեներալը գնացել Բաքու, եթե գերիներ չէին վերադառնալու: Մեր աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռը բնավ դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը: Այսպիսով նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր այն կետերը, որոնք շահավետ են Ադրբեջանին՝ կատարվում են կայծակնային արագությամբ, իսկ Հայաստանին վերաբերող կետերը այլասերվում են, գերիները կոչվում հանցագործներ, ճանապարհի՝ իրենց պետքական հատվածն է ապաշրջափակվում, չեն կատարվում մեր գերիների վերադարձի կետերը։

Նորայր Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular