ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ իրավաբանների ասոցացիան հանդես է եկել հայտարարությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայ իրավաբանների ասոցացիան, ի դեմս վերջինիս նախագահ Շահեն Պետրոսյանի, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը եւ տարբեր մեկնաբանությունները, կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայ իրավաբանների ասոցացիայի անդամների հետ, ես որպես Ասոցացիայի ղեկավար՝ Շահեն Տիգրանի Պետրոսյանս, հայտնում եմ, որ Ասոցացիան հանդիսանում է մասնագիտական ոչ կոմերցիոն կազմակերպություն եւ չի զբաղվում քաղաքական գործունեությամբ։ Իր գործունեության ընթացքում Ասոցացիան մշտապես անցկացնում է հանդիպումներ Ռուսաստանի եւ Հայաստանի պետական իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների հետ, անկախ քաղաքական հայացքներից։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը եւս կապված էր Ասոցացիայի զուտ մասնագիտական գործունեության հետ, առնչված Հայաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում, իրավաբանական օգնության տրամադրման եւ գործակցության հետ։ Հարցերը, որոնք եղել են բացառապես իրավական թեմատիկայի շրջանակում, հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին եւ նախապես պատրաստված են եղել Ասոցացիայի անդամների կողմից եւ համաձայնեցում որեւէ մեկի հետ չի պահանջվել։ Միաժամանակ հայտնում եմ, որ հարգելի պատճառով ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրում եմ զերծ մնալ ոչ տեղին մեկնաբանություններից, սպառնալիքներին եւ չգրտվել շահագրգիռ անձանց սադրանքներին, որոնք հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ուզում եմ ընդգծել, որ Ասոցացիան հետայսու էլ շարունակելու է իրականացնել իրավական աջակցություն հայրենակիցներին, անկախ ստացվող բացասական մեկնաբանություններից եւ սպառնալիքներից։

Տեղեկանք․- Հայ իրավաբանների ասոցացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Ռուսաստանում եւ արդեն իրեն ցույց տվել է իրավական դաշտում՝ պաշտպանելով ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների «ծիրանային պատերազմների» ժամանակ՝ 2020 թվականին։ Մեր կազմակերպության խնդիրներն են՝ ցուցաբերել իրավական օգնություն ՌԴ քաղաքացիներին, կազմակերպություններին, ձեռնարկություններին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ համագործակցել պետական իշխանության մարմինների եւ հանրային միավորումների, արտասահմանյան եւ միջազգային կառույցների հետ՝ իրավագիտության ոլորտում՝ ՌԴ տարածքում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular