ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանական դաշինքում ձայն տանողն էլ, ձայներ վանողն էլ լինելու է Ռոբերտ Քոչարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում սուր քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին, խոսել ընտրություններին մասնակցելու մասին:  Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

— Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ երկրորդ նախագահի  այդ հայտարարությունները:

— Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում արտահայտել է այն մոտեցումները, որոնք միշտ ունեցել է և այդ առումով որևէ նոր բան այնտեղ չենք կարող արձանագրել։ Պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը դիրքավորվում է առնվազն ընդդիմադիր  ուժեղ բևեռ լինելու  և այսպես ասած  երկրորդ բևեռ լինելու ակնկալիքով։ Այդ դիրքավորման հարցում նա ակնկալում է  Ռուսաստանի աջակցությունը և բավականին բացահայտ ներկայացնում, որ պատրաստ է  սերտորեն աշխատել ռուսական շահերի դաշտում։ Եվ այս առումով  որևէ նորություն այդ իմաստով  Պոզների հետ հարցազրույցում չկար և Ռոբերտ Քոչարյանը ընդամենը  իր դիրքում էր, եթե  այսպես ասենք։ 

—Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի Զինված ուժերի մարտունակությունը հետևողականորեն ոչնչացվել է, ամեն ինչում մեղադրում է իշխանություններին: Որքանո՞վ է նա արդարացի իր քննադատություններում, հատկապես բանակի մարտունակությունը թուլացնելու մասով:

— Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է բանակի մարտունակության թուլացման մասին, կամ ընդհանրապես որևէ մեկը նախկին կառավարող համակարգից, այստեղ պետք են իհարկե փաստեր և փաստարկներ։  Երբ հերթը հասնում է փաստերին և փաստարկներին,  ապա մենք տեսնում ենք, որ բացի մակերեսային  քաղաքական գնահատականներից,  որևէ լուրջ փաստարկ  և փաստ չի ներկայացվում, որով ցույց կտան, որ բանակը տարվել է թուլացնելուն։ Եվ հակառակը, մենք տեսնում ենք հայտարարություններ  բանակի բարձրաստիճան ղեկավար կազմից, որ  վերջին երեք տարիներին աննախադեպ ծավալի զինատեսակների գնումներ են կատարվել, աննախադեպ ծավալի մատակարարումներ  և այլն։ Այսինքն,  այս իմաստով բացարձակապես  կա այն հիմնավորումը,որը թույլ կտա համոզիչ դիտարկել  այդ հայտարարությունները, թե վարվել է  բանակը հետևողականորեն թուլացնելու քաղաքականություն։ Ավելին, ես կարծում եմ, այդ հայտարարությունները արվում են, մտքում ունենալով այն հարցադրումները,  որ ակնհայտորեն կան հասարակության  շրջանում, որ անցնող քառորդ դարյա պատմության ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաները  կարող էին ավելի քիչ մտածել իրենց անձնական հարստության մասին և ավելի շատ մտածել բանակի արդիական սպառազինության մասին։ Եվ այդ հարցադրումների առկայությունը  նկատի ունենալով, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաները  իրենց քաղաքական հաշիվների համատեքստում փորձում են  ստեղծել հակադարձ պատկեր, որ  վարվել է բանակը թուլացնելու քաղաքականություն։ 
 
—Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այդ հանդիպումը և այն ի՞նչ նոր փոփոխություններ կարող է տալ Հայաստանին։

— Այդ հանդիպումը գնահատելու համար մենք պետք է տեղյակ լինենք այդ հանդիպման արդյունքներից։ Մենք գիտենք օրակարգը,  համենայն դեպս արարողակարգային մասի հայտարարություններից դատելով`  քննարկվել է, թե երկկողմ, թե  բազմակողմ տնտեսական, ռազմական և այլ հարցերի շրջանակ։ Եվ իհարկե նոյեմբերի 9-ի այդ եռակողմ  հայտարարությունը։ Այսինքն, այսպես ամբողջը պարզ է, բայց  պարզ չէ, թե ինչ արդյունքի ինչ  հանրագումարի են եկել Փաշինյանն ու Պուտինը  և միայն այդ արդյունքը  տեսնելը և շոշափելը  թույլ կտա գնահատել, թե ինչպես է անցել հանդիպումը։ Ընդանուր առմամբ հարցերի շրջանակը, որ մատնանշվում էր, որ բարձրացրեց ՀՀ վարչապետը՝  ռազմագերիների հարցից մինչև  տնտեսական, ռազմական,  ռազմատեխնիկական  հարցեր, ինչպես նաև նոր ատոմակայանի հարցը  սրանք, իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր և անհրաժեշտ ուղղություններ են։ Ռազմագերիների վերադարձի առաջնահերթության մասին  ընդհանրապես խոսելն ավելորդ է։ Բայց ընդանուր առմամբ գնահատել, թե ինչպես է անցել հանդիպումը  մենք պետք է տեսնենք արդյունք։  Լավ է որ հանդիպումը կա, աշխատանքային շփումը կա, բայց մինչև չհասկանանք, թե դա ինչ արդյունքի է բերում, մենք չենք կարող գնահատել  այդ հանդիպումը։ 

—ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ընտրություններին մի քանի ուժերի դաշինք է գլխավորելու: Դա իր շանսերը չի՞ մեծացնում:

— Ես կարծում եմ՝ ինչպիսի դաշինք էլ գլխավորի Ռոբերտ Քոչարյանը  միևնույնն է այդ դաշինքը լինելու է  Ռոբերտ Քոչարյան դաշինք։ Այսինքն, այդ դաշինքում ձայն տանողն էլ և ձայներ վանողն էլ լինելու է  Ռոբերտ Քոչարյանը  և հետևաբար կարծում եմ,  դաշինքի անդամ կուսակցությունները  կամ այլ քաղաքական միավորներ շատ քիչ նշանակություն կունենան Ռոբերտ Քոչարյանի հաջողության  հարցում։ Ռոբերտ Քոչարյանի հաջողությունը  կամ հնարավոր որևէ արդյունք գտնվում է  առավելապես իր տիրույթում և իր հանգամանքն է որոշում  թե ինչ է լինելու այդտեղ։ 

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular