ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին 11 անգամ «շնորհակալություն» ասելով՝ հարաբերություններ չես զարգացնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սովորաբար երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մեծ հաշվով բարեկամական և ռազմավարական փոխհարաբերությունները որոշվում են ոչ միայն չոր վիճակագրական թվերով, այլ երկրների առաջնորդների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային, ընկերական հարաբերություններով։ Սա շատ կարևոր դետալ է, որն անհիշելի ժամանակներից յուրատեսակ չափման գործիք է եղել։ Այդուհանդերձ, 2 իրար հաջորդող իրադարձություն տեղի ունեցան նախօրեին, որոնք ինչպես միշտ օբյեկտիվորեն հանրային քննարկման առարկա դարձան։

Ինչ-ինչ, բայց մեր հասարակությունը սիրում է քննարկել նման իրադարձություններ։ Նախ, ռուսական առաջին ալիքին հարցազրույց տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բնական է՝ սա չէր կարող լինել առանց Կրեմլի գիտության և թույլտվության։ Հեռուստադիտողների մի մասը կարծում էր, որ հարցազրույցը ստացվեց, մի մասը, որն ավելի շատ նիկոլական թևն է, կարծում էր, որ այն տապալվեց։ Սակայն մի պարզ ճշմարտություն կա, որը ոչ ոք չի վիճարկում՝ Պուտինն ու Քոչարյանն ունեցել են և հիմա էլ ունեն ջերմ մարդկային և ընկերական հարաբերություններ։ Դա պարզ երևում է անգամ ամենափոքր դետալներում։ Դա իր ազդեցությունն է ունեցել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում տնտեսության և ռազմական պոտենցիալի զարգացման վրա։ Ինչ վերաբերում է հաջորդ իրադարձությանը։

Պուտինն ընդունել էր Նիկոլ Փաշինյանին։ Ինձ միշտ թվում է, թե երբ հանդիպում են Պուտինն ու Փաշինյանը, Նիկոլն անմիջապես հիշում է իր նախկին հակառուսական հայտարարությունները, մեղադրանքները, իր թիմակիցների կողմից առ այսօր շարունակվող հակառուսական հիստերիկ վարքագիծը։ Դա է պատճառը, որ նա գրեթե բոլոր հանդիպումներում խեղճանում ու ընկճվում է։ Դա բնական վարքագիծն է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ակնհայտ արհամարհանք ունի Փաշինյանի նկատմամբ։ Դա արտահայտվում է նրա հայացքում, խոսքում, թիմակիցների և Կրեմլի ազդեցության տակ գտնվող քաղաքագետների և վերլուծաբանների հրապարակային խոսքում։ Փաշինյանին Մոսկվան չի ընդունում և չի ընկալում ոչ այն պատճառով, որ անձնական մակարդակի է խնդիրը, այլ այն, որ մարդիկ հիշում են, թե ինչ էր ասում և անում Փաշինյանը, տեսնում են, որ հիմա էլ շարունակում է նույնն անել։ 4 րոպեանոց խոսքում 11 անգամ Պուտինին շնորհակալություն ասելը մոռացնել չի տալիս մինչ այդ Ռուսաստանի միջազգային վարկի հետ խաղալու մոլուցքով տարված ՀՀ իշխանությունների վարքագիծը։ Նման բաները միշտ խոշորացույցի տակ են։ Ի դեպ, «շպառգալկայով» Պուտինի հետ հանդիպմանը ներկայանալը, կարծում եմ, վերջինիս նկատմամբ վիրավորական էր։

Նախ այն պատճառով, որ գնացել ես հանդիպման անպատրաստ, և երկրորդ՝ եթե գնացել ես անպատրաստ, ապա չես կարևորել հանդիպումը։ Հաջորդը՝ պարզ հարցերում խաբում ես ՌԴ նախագահին, երևի կարծելով, որ ՀՀ քաղաքացիներն են դիմացդ։ Մի խոսքով՝ նման բարձր մակարդակի հանդիպումներում թափթփվածությունը, խնդիրներին չտիրապետելը, ստելը և նման բաները չեն ողջունվում։ Նիկոլն այդպիսին է, ինչ արած, նա չի փոխվել, ու չի փոխվելու։ Ամփոփենք, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն իրենց լավագույն օրերը չեն ապրում, ու դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ իր հակառուսական գործունեություն ծավալող թիմով։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular