ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա. Արման Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծեց՝ հայ ժողովրդի կենսական շահերի բավարարման տեսանկյունից՝ արցախյան հիմնահարցը եղել է և կա համար առաջինը: Այդ առաջնային հիմնահարցը չի կարող չլինել հանրային ու հասարակական լայն քննարկման թեմա:

«Մենք նպատակ ունենք ձևավորել համազգային միասնական տեսլական, որպեսզի յուրաքանչյուր հայի համար արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը հնարավորինս լինի միանշանակ: Այսօր, ցավոք, դա չունենք»,- ասաց Գալստյանը:

Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ով իր կարճ ելույթում շեշտեց, որ «Միասնություն» համազգային շարժման համար արցախյան հարցը առաջնահերթություն է:

«Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին, մենք հավասարապես խոսում ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին: Այսօր ունենք երկու հայկական պետություն, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այդ պետությունները միավորվեն և մենք ունենանք մեկ միասնական Հայաստան: Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է  Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը: Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, պրոգրեսից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր պրոցեսներից՝ թե կրթական, թե սոցիալական առումներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախին աջակցությունը ոչ միայն դրամական օգնության տեսքով պետք է լինի, այլ նաև՝ քաղաքական աջակցության:

Վերջինիս խոսքով՝ «Միասնություն»-ը այդ հարցի շուրջ մեծ մտահոգություն ունի և կարծում է, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular