ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն ավելացնում է գիտության ֆինանսավորումը. գիտնականների աշխատավարձը կավելանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերին 2021թ–ի բյուջեով հատկացված ֆինանսական միջոցները կավելացվեն 2 784 565 400 դրամով։ ԿԳՄՍ նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց կառավարության հերթական նիստում։

 

Նախագիծը ներկայացնող փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ավելացվող միջոցներն ուղղվելու են 2 հիմնական ոլորտների` թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, ժամանակակից սարքավորումներ և այլն)։

«Սրա միջոցով կկարողանանք ապահովել գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ հենքը, սա կբերի հետազոտւթյունների որակի բարձրացման ու հնարավորություն կստեղծի որակյալ կիրառական հետազոտություններ անցկացնելու, ինչը շատ կարևոր է նաև գիտության զարգացան համար»,– ասաց փոխնախարարը։

Անդրեասյանը նաև հայտնեց, որ ստեղծվելու են գիտական կոնսորցիումներ` սարքավորումներից համատեղ օգտվելու հնարավորություն ունենալու համար։

«Ծախսերը ներառում են նաև 114 400 000 դրամի չափով ԳԱԱ համակարգի սարքավորումների վերազինման նպատակով, որը մասնավորապես ծախսվելու է սուպերհամակարգչի տեղափոխման ու տեղադրման համար»,– ասաց Անդրեասյանը։

Ավելի քան 6 մլրդ դրամ էլ հատկացվելու է թեմատիկ գիտական հետազոտություններին։ Փոխնախարարը խոսքով, դա հնարավորություն կտա ֆինանսավորել բարձր միավորներ ստացած գիտական ծրագրերը։

«Ծրագրերն ունեն 2 տարի ժամկետ։ Դրամաշնորհներն իրականացվում են գիտական փորձաքննության արդյունքներով, սահմանված են միջազգային բարձր մակարդակի վերջնարդյունքներ»,– ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ծրագիրը գիտության ֆինանսավորման ավելացման միայն առաջին փուլն է, որի ընթացքում նոր գիտական ծրագրեր են փորձարկվելու, ու գիտական ներուժի խրախուսման գործընթացը լինելու է շարունակական։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ 2022թ–ի հունվարից բարձրացվելու են գիտական ոլորտի աշխատավարձերը։

«Ասպիրանտից մինչև ինստիտուտի ղեկավար բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը»,– վստահեցրեց Ավինյանը` նշելով, որ դա կարևոր է գիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու համար։

«Երիտասարդները գնալու են դեպի գիտություն ու հնարավորություն են ունենալու գիտությամբ զբաղվելով ապրել, արարել ու այլ որևէ բանի մասին չմտածել, չփորձել այլընտրանքային աշխատանքներ գտնել»,– ասաց Ավինյանը։

Կառավարությունը հավանություն տվեց ԿԳՄՍ–ի օրենսդրական նախաձեռնությունը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Հիշեցնենք, որ 2021թ–ի պետական բյուջեով մինչ այս փոփոխությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերին հատկացված էր 13 104 247 300 դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular