ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմակներ եւ օդափոխությո՞ւն, թե՞ սոցիալական հեռավորության պահպանում. Ո՞րն է ավելի արդյունավետ պաշտպանում կորոնավիրուսից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ դրած դիմակը եւ լավ օդափոխվող տարածքը շատ ավելի հուսալի են կանխում կորոնավիրուսով վարակումը, քան 1,8-2 մետր հեռավորության պահպանումը: Այսպիսի եզրակացության են հանգել University of Central Florida-ի գիտնականները:

Նոր հետազոտության ժամանակ նշված մասնագետները ստեղծել են համալսարանական լսարանի ուսանողներով եւ դասախոսներով համակարգչային մոդել, այնուհետեւ ստեղծել են օդի հոսանք եւ հաշվարկել SARS-Cov-2-ի տարածման հնարավոր ռիսկը, հայտնում է Medportal.ru-ն: Ենթադրվում էր, որ բոլոր ներկաները պետք է շենքում լինեին միայն դիմակներով:

Արդյունքները հաստատել են դիմակների օգուտը. պարզվել է, որ դրանք իսկապես կանխում են վիրուսային աերոզոլների ուղղակի ազդեցությունը՝ տաք օդի թույլ հոսանքի ստեղծման հաշվին: Դա աերոզոլներին ստիպում է ուղղահայաց տեղաշարժվել՝ մյուս ուսանողներին պաշտպանելով կաթիլներից:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օդի լավ ֆիլտրով օդափոխությունը վարակման ռիսկը նվազեցնում է 40-50 տոկոսով՝ չօդափոխվող տարածքների համեմատությամբ:

Միաժամանակ գիտնականները հաստատել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) վերջին հանձնարարականները՝ դիմակ կրելու դեպքում սոցիալական հեռավորությունը 6-ից մինչեւ 3 ֆուտ (91 սմ) կրճատելու մասին:

«Եթե համեմատենք դիմակ կրելու դեպքում վարակվելու հավանականությունը, մեր հետազոտության մեջ սոցիալական հեռավորության 3 ֆուտը չի մեծացրել վարակման ռիսկը 6 ֆուտի համեմատությամբ: Սա կարող է ապացուցել, որ դպրոցներն ու մյուս ձեռնարկությունները կարող են համավարակի ժամանակ անվտանգ աշխատել»,- ասել են գիտնականները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular