ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 1972թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. սեպտեմբերի 9-ի առավոտյան. ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ և նախաձեռնել  անհետձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ: Կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արյունզեղումներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով փորձանմուշներ են վերցվել տուժած կնոջից, ինչպես նաև՝ նրա ամուսնուց, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել մի շարք փորձաքննություններ։

Ամուսնու նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ստացված 16.09.2016թ., նրա վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ կամ դեպքի վաղեմությանը համապատասխանող՝ դրանցից մնացած հետքեր չեն հայտնաբերվել:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինը դեպքից օրեր առաջ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, 44-ամյա մահացած կինը ճանաչվել է տուժող, իսկ վերջինիս հայրը՝ տուժողի իրավահաջորդ։

Ամուսնուն սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և միաժամանակ միջոցներ ձեռնարկվել՝ նրա կողմից Հայաստանի պետական սահմանի  հնարավոր հատումը կանխելու համար։ Արդյունքում՝ սեպտեմբերի 21-ին կանխվել է Բագրատաշենի սահմանային անցակետով նրա՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձը։ Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 23-ին ստացել է կնոջ մահվան պատճառը պարզելու ուղղությամբ սեպտեմբերին նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է եղել՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելով: Փորձաքննությամբ տուժողի վրա հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից կարճ ժամանակ առաջ՝ բութ կոշտ առարկաների ներգործությամբ, ինչպիսին կարող են լինել նաև մարդու ձեռքը, ոտքը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 24-ին տուժողի ամուսնուն նոր մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular