ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է` որ դեպքում Կիևը կրակ կբացի Դոնբասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ուկրաինական կողմը Դոնբասում կրակ կբացի միայն իր զորքերի ուղղությամբ հնարավոր սպառնալիքի կամ հարձակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալոց տեղական Liberation թերթին։

«Մենք հակամարտության սրացում չենք ցանկանում, մենք հավատարիմ ենք այն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։ Մենք կրակ կբացենք միայն այն դեպքում, երբ մեր զորքերի ուղղությամբ սպառնալիք կամ հարձակում տեղի ունենա», - ասել է Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Կիևը գոհ է համապարփակ հրադադարի ռեժիմից, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 27-ին և շեշտել․«Մինչև դեկտեմբեր այն լավ էր աշխատում, սակայն հետո ինչ-որ բան փոխվեց Մոսկվայում: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չենք ուժեղացնում զորքը հարձակման նպատակով: Սակայն եթե մեր զորքից որևէ մեկը սպանվի, մենք իրավունք ունենք պաշտպանվել»։

Արտգործնախարարը նաև նշել է, որ «նորմանդական ձևաչափի» շրջանակում Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը պետք է ավելի ակտիվ լինի, որպեսզի հակամարտության ընթացքը գնա դեպի կարգավորում։

Նշենք՝ «նորմանդական քառյակը» կամ «նորմանդական ձևաչափ»-ը, չորս երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) ղեկավարների խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:

Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպմանը:

Պետությունների ղեկավարների ամենաերկար հանդիպումը կայացել է 2015 թվականի փետրվարի 11-12-ին Մինսկում։ 17 ժամ տևած բանակցություններում ձեռնարկվել են Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումներ և մշակվել են Մինսկի համաձայնագրի իրագործման քայլեր:

2015 թվականի հոկտեմբերի 2-ին «նորմանդական քառյակի» առաջնորդները հանդիպելով Փարիզում՝ փաստացի համաձայնել էին, որ Մինսկի համաձայնությունները մեկ տարվա ընթացքում կատարել չի հաջողվի, որից հետո համաձայնագիրը գաղտնի երկարաձգվել էր 2016 թվականի համար:

Ներկայում նորմանդական ձևաչափով շփումներն իրականացվում են և չորս երկրների արտգործնախարարների մակարդակով, և փորձագիտական մակարդակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular