ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ Հայաստանում վարչական դատարաններում մի շարք իրավախախտումներով բողոքարկումների գործերը կքննվեն բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:

«Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածների պայմաններում, երբ բողոքարկում կներկայացվի դատարան, քննություն իրականացնել բացառապես գրավոր ընթացակարգով: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ եթե դատարանը անհրաժեշտություն է տեսնում անցնել բանավոր քննության, դրա հնարավորությունն ունի: Կողմերն էլ զրկված չեն միջնորդություն ներկայացնելուց և դատարանին խնդրելուց ընդհանուր կարգով քննությունն իրականացնելուց»,-ասաց Գրիգորյանը:

Նա ներկայացրեց այն հոդվածները, որոնցով առաջարկվում է, որ պարտադիր լինի գրավոր քննություն: Դա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3 հոդվածն է, որը նախատեսում է առանց ամրակապվելու կամ համապատասխան տրանսպորտային միջոցի դեպքում առանց սաղավարտի երթևեկելու կամ ուղևոր տեղափոխելու համար վարչական պատասխանատվություն, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը, նաև ՃԵԿ կանոնների խախտումները, լուսացույցի սահմանված կանոնների խախտմամբ երթևեկելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը և այլն: Այս բոլոր իրավախախտումներով բողոքարկումները  դատարաններում քննվելու են բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով:

Նախագիծը միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular