ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստան Համահայկական Հիմնադրամը մերժել Արցախի իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am-ի տեղեկություններով` վերջերս Արցախի իշխանությունները նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պաշտոնապես դիմել են Հայաստան Համահայկական Հիմնադրամ խնդրանքով՝ ֆինանսավորել Արցախում մի քանի լաբորատորիաների, այդ թվում ԱԹՍ-ների արտադրության հետ կապված լաբորատորիաների գործունեությունը: Ի դեպ, խոսքը վերաբերել է ոչ մեծ գումարի՝ միջինը 10000 դոլարին:

Որքան էլ տարօրինակ է՝ մեզ դեռևս անհայտ պատճառով Համահայկական հիմնադրամը մերժել է այդ գումարը հատկացնել: Իհարկե, մենք կպարզենք մերժման պատճառը, սակայն հարկ է ընդգծել, որ հետպատերազմական շրջանում նման նախագծերի ֆինանսավորումը մերժելը առնվազն անհասկանալի և անընդունելի է: Նախ այն պատճառով, որ Հիմնադրամին մարդիկ հանգանակություններ են արել հենց այդ պատճառով՝ ռազմարդյունաբերության զարգացման համար:

Երկրորդը՝ նման գործընթացների խթանումը առավել ևս Արցախում կարող է մարդկանց կապել իրենց հող ու ջրին՝ լուծելով թե՛ զբաղվածության, թե՛ դեմոգրաֆիական խնդիրներ: Եվ վերջապես՝ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները հաշտվել են Արցախի կորստի հետ և զարգացման որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերում, այլապես ինչպե՞ս մեկնաբանել այս տեղեկությունը:

Ինչ վերաբերում է Հայաստան Համահայկական հիմնադրամին: Հիմնադրամի գործունեությունը դարձել է խիստ խնդրահարույց և կոռուպցիոն ռիսկերով: ՀՀ կառավարությանը 52 միլիոարդ դրամի փոխանցումից հետո, որի ծախսման նպատակներն ու ուղղությունները դեռևս անհայտ են, վերը նշված հարցը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Հիմնադրամն իր բուն առաքելությունից շեղվել է և անհասկանալի փակ գործունեություն է ծավալում: Հայ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են ծախսվում իր կողմից հանգանակված գումարները, որոնք այս օրերի և նման նախագծերի ֆինանսավորման համար էին:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular