ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան». սիրիացի նախկին վարձկանը խոստովանություն է արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում  և ուղարկում  Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով քրդամետ «Մեզոպոտամիա» գործակալությանը։

Գործակալությունը տվյալներ է ստացել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանից։ Հայտնի է, որ նա 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գտնվող «Սիրիական ազատ բանակ»-ին, որն այժմ հայտնի է որպես «Սիրիական ազգային բանակ»։

«Քանի որ Թուրքիան սկսել էր «Սիրիական ազգային բանակ»-ում ավելի շատ տղամարդկանց հավաքագրել Աֆրինի գործողության համար, այն նաև սկսել էր ավելի շատ երեխաների հավաքագրել և դա շարունակվում է առայսօր։ Այժմ «Սիրիական ազգային բանակ»-ի խմբավորումներում այնքան շատ երեխա կա», - ասել է Մաալիքին։

Լրատվականը հիշեցրել է, որ Աֆրինի գործողությունը սկսվել է 2018 թվականին՝ օդային և ցամաքային ուղղություններով հարվածներ հասցնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի կողմից վերահսկվող անկլավին։

Մաալիքին հավելել է․ «Թուրքերը մեզ ասել էին, որ քրդական «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ»-ի զինյալները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միասին են աշխատում և կռվելու են մեր դեմ Աֆրինում։ Նրանք ասում էին, որ այդ ուժերն ուզում են անել այն, ինչ Իսրայելն է արել. Սիրիայի ներսում միայն քրդերի համար պետություն ստեղծել, որը կընդգրկի Իդլիբը, Հալեպի գյուղերը` մինչև Լաթաքիա ընկած ամբողջ ճանապարհը»։

Նախկին վարձկանը նշել է, որ Աֆրինում միանգամայն այլ բան է տեսել։ Նա տեսել է թե ինչպես են «Սիրիական ազգային բանակ»-ի անդամներն Աֆրինում կողոպտում խաղաղ բնակչությանը, առևանգում նրանց ու բռնաբարում կանանց:

«Ես տեսա, որ Թուրքիան գրավեց Աֆրինը, մենք չէինք կռվում սիրիական ռեժիմի դեմ մեր հեղափոխության համար, չէինք կռվում Ասադի դեմ»։

Գործակալությունը հավելում է, որ «Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության 2020 թվականի մարտին հրապարակված զեկույցում կա պնդում առ այն, որ Թուրքիան հավաքագրել է մանկահասակ զինվորների՝ նրանց Լիբիա ուղարկելու համար:

«Պետք է պարզ լինի, որ երբ Թուրքիան «Սիրիական ազգային բանակ»-ն ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թ. սեպտեմբերին), նրանց մեջ նույնպես երեխաներ կային: «Սիրիական ազգային բանակ»-ը պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա և Ադրբեջան: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմի սկսվելու ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը», - ասել է Մաալիքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular