ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի գործը ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական նպատակ էր, այլ գործիք՝ փլուզելու պետությունը և անխուսափելի դարձնելու կապիտուլյացիան․ Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։ Գրառման մեջ ասվում է․

«Պարզվեց, որ մարտի 1-ը ֆուֆլո էր։ Մարտի 1-ի գործով Քոչարյանը արդարացվեց, այսինքն՝ ոչ թե արդարացվեց, այլ պարզվեց, որ այնտեղ գործ չկար։

Սա պարզապես մի անձի արդարացում չէ, ավելին՝ սա պարզապես մարտի 1-ի գործի տապալում չէ։

Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։ Մարտի 1-ի գործի համար Հայաստանում ստեղծվել է անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ, որը եղել է ազգային համակարգի փլուզման հիմնական գեներատորը։

Մարտի 1-ի գործի համար Խաչատուրովը ետ է կանչվել ՀԱՊԿ-ից, փլուզվել են դիվանագիտական հարաբերություններ, մեղադրվել են մի շարք գեներալներ, ավերվել է անվտանգության համակարգը, որը եղել է Ադրբեջանի հաղթանակի հիմնական գործոնը։

Մարտի 1-ի գործի համար սկսվեց դատարանների հետապնդումը, Սահմանադրության ոտնահարումները, որ հանգեցրեց Հայաստանում իրավական համակարգի փլուզման։

Մարտի 1-ի գործի համար ձեռնարկվեց ՍԴ գործով Սահմանադրական հանրաքվեն, որը դարձավ Հայաստանում քովիդի համաճարակի տարածման հիմնական պատճառը։

Բայց բոլորն էր գիտեին, որ մարտի 1-ի գործը փուչ էր, այն իրավական հեռանկար չուներ։ Այս մասին գիտեին նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդատու իրավաբանները եւ Նիկոլը փորձում էր մարտի 1-ի գործն առաջ տանել զոռբայությամբ, իրավախախտումներով, պետական համակարգի փլուզմամբ։ Իսկ երբ փլուզվում էր մարտի 1-ի գործը, Նիկոլ Փաշինյանը լուռ էր, լայվեր չէր անում, չէր գոռգոռում, պարզապես ֆեյքերն էին pro forma վնգստում։

Թերեւս, մարտի 1-ի գործը ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական նպատակ էր, այլ գործիք՝ փլուզելու պետությունը եւ անխուսափելի դարձնելու կապիտուլյացիան։

Տղաներ եւ աղջիկներ, դուք պարզապես ֆուֆլո չեք, դուք դավաճան եք։

Հ.Գ. Եթե Ռոբերտ Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular